24/07/2023 19:16
«Աստված օրհնի և պահպանի ձեզ և մեր սուրբ հայրենիքը». Արցախում նոր ու գեղեցիկ ընտանիք է ծնվել
Արցախում նոր ու գեղեցիկ ընտանիք է ծնվել:
Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը լուսանկարներ է հրապարակել ու նշել` բախտորոշ այս շրջանում նոր ընտանիքի ծնունդն առանձնահատուկ նշանակություն ունի մեր երկրի համար։
«Ինձ համար մեծ պատիվ է լինել բոլոր առումներով գեղեցիկ այս ընտանիքի քավորը։ Երջանիկ եղիր, սիրելիներս, երկար կյանք, ուժ և առողջություն, համբերություն և սեր ձեզ: Աստված օրհնի և պահպանի ձեզ և մեր սուրբ հայրենիքը»,- Facebook-ում գրել է Բաբայանը: