24/07/2023 23:08
Արցախում շրջափակման առաջին զոհերի՝ 3-ամյա Լեոյի և 6-ամյա Գիտայի մայրն ահազանգում է՝ 7-ամյա դստերը պահել չի կարող (տեսանյութ)
Արցախի Հանրապետության շրջափակման առաջին զոհերի՝ 3-ամյա Լեոյի և 6-ամյա Գիտայի մայրն ահազանգում է՝ 7-ամյա դստերը պահել չի կարող: Տանն ուտելիք չկա, կյանքն անտանելի է դառնում:
Վերա Նարիմանյանը դեպքից օրեր անց էլ չի կարողանում վերագտնել իրեն, անընդհատ կրկնում է՝ Մարտակերտ էր գնացել երեխաների համար սնունդ բերելու:
Այսօր նա ապրում է միայն ողջ մնացած զավակի համար: Սակայն նրան կերակրելու հնարավորություն չունենալու պատճառով տարել է Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատություն: