24/07/2023 16:16
Արցախում հացի խնդիրը՝ օրվա հարց (Տեսանյութ)
Հացի խնդիրը, հացի արտադրամասերի դիմաց գոյացող հերթերը միայն մայրաքաղաքում չեն, շրջկենտրոններում և գյուղերում ապրողները նույնպես ժամերով ստիպված են հացի հերթերում սպասել:
Մարտակերտում գործող հացի արտադրամասերից ոչ բոլորն են գործում:
Վառելքի բացակայության պատճառով միայն հացի արտադրամասերից է հնարավոր լինում հաց ձեռք բերել, այն էլ՝ սահմանափակ քանակով: Մեր գործընկերներն այս օրերին Մարտակերտում են եւ անձամբ են ծանոթացել բնակիչների խնդիրներին: