24/07/2023 12:59
Առաջ հարուստ էին համարվում այն մարդիկ, ովքեր քշում էին Lexus, BMW, Maybach, իսկ հիմա՝ ով քշում ա էշ, ձի. բլոկադային ողջույններ՝ արցախցի Տիգրանից (Տեսանյութ)
Արցախցի 11-ամյա Տիգրանը, ով 7 տարեկանից իր սեփական բլոգն է վարում, անդրադարձել է արցախի բլոկադային։ Նա իր տեսահոլովակում նշում է, որ արդեն 224 օր է՝ Արցախը բլոկադայի մեջ է, և ինքը կփորձի պատմել, թե իրականում ինչ է տեղի ունենում Արցախում՝ ներսի հայացքով։
Այն համացանցում մեծ տարածում է գտել։
«Այնպես չէ, որ «Լացկանյաններ» սերիալի նման լաց ենք լինում, ուղղակի ուզում ենք, որ դուք իմանաք, թե իրականում ինչ է կատարվում Արցախում։ Առաջ հարուստ էին համարվում այն մարդիկ, ովքեր քշում էին Lexus, BMW, Maybach, իսկ հիմա՝ ով քշում ա էշ, ձի», - ասում է արցախցի Տիգրանը։