25/07/2023 14:29
44-օրյա պատերազմից հետո գրեթե հրաշքով փրկել ենք մեր պետությունն ու պետականությունը. Նիկոլ Փաշինյան
44-օրյա պատերազմից հետո մենք գրեթե հրաշքով փրկել ենք մեր պետությունն ու պետականությունը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք հարվածի տակ ենք դրել պետությունն ու պետականությունը, ոչ թե ուզելով ենք դա արել, այլ՝ շատ լավ մտադրություններով, կամ շատ լեգիտիմ մտավախություններով»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ այսօր էլ նույն վիճակն է:
«Հայաստանը դնել կոնֆրոնտացիոն ռեժիմում՝ նշանակում է Հայաստանը, ինքնիշխանությունն ու անկախությունը դատապարտել չգոյության։ Ես համոզված եմ սրանում»,- հավելեց նա: