25/07/2023 21:23
Ադրբեջան չի լինելու, բայց Արցախը լինելու է, և այն լինելու է հայկական. Լարիսա Ալավերդյան
ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը Ազատության հրապարակում շնորհակալություն հայտնեց բոլոր արցախցիներին, որոնք այսօր պաշտպանում են համայն հայության պատիվն ու արժանապատվությունը:
«Կեցցե արցախահայությունը:Ես մեկ անգամ կրկնեմ՝ Արցախը երբեք չի եղել, չէ ու չի լինելու Ադրբեջանի կազմում: Ադրբեջանը չի եղել, Արցախը եղել է, Ադրբեջան չի լինելու, Արցախը լինելու է: Արցախը լինելու է հայկական: Հայաստանը դա մեծ աշխարհ է, այսօր այն բաժանված է երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն: Դա տեղի է ունեցել պատմական այն զարգացումների ընթացքւմ, որի մասին ես այստեղ չեմ ուզում խոսել: Բայց Արցախի Հանրապետությունը իրավունք ունի միջազգային իրավունք ունի, միջազգային իրավական սուբյեկտություն ունի, նա ձայն ունի: Դադարեցրեք ցեղասպանական շրջափակումը, բացեք ձեր աչքերը»,- հայտարարեց նա: