25/07/2023 20:56
Արցախի մեր ժողովուրդը եկվոր չէ, Արցախի մեր ժողովուրդը ծնունդն է մեր Արցախի. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոս
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արցախում և Երևանում միաժամանակ մեկնարկել է համաժողովրդական ակցիան: Ակցիային տեսաուղերձով միացել է նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը։
«Ողջ Սյուռքը ձեզ հետ է, մենք քաջ գիտենք, որ Արցախն իր ժամանակակից պատմության ամենաճակատագրական պահի մեջ է:
Մենք բոլորս պետք է մեր հավատքը, մեր կամքն ավելի ամրապնդենք։ Եվ Արցախի ապագայի նկատմամբ մեր տեսլականը պետք է պահենք միշտ պայծառ։ Անցյալում Արցախը մերն է եղել, այսօր Արցախը մերն է։ Եվ հավատացեք Արցախը միշտ պետք է մնա Արցախի ժողովրդին:
Արցախը միշտ եղել է ինքնավար, Արցախի մեր ժողովուրդը եկվոր չէ, Արցախի մեր ժողովուրդը ծնունդն է մեր Արցախի»,- ընդգծեց կաթողիկոսը։