25/07/2023 13:51
Փաշինյանը երբևէ չի քննարկել Արցախը ՌԴ կազմում ներառելու հարցը, որովհետև դա իրեն չի վերաբերում
Նիկոլ Փաշինյանը պատասխան չունի այն հարցի վերաբերյալ, թե իրատեսակա՞ն է արդյոք Արցախը ՌԴ կազմում ներառելու թեման։
«Ես ուղղակի արձագանք չունեմ այդ հարցի վերաբերյալ, որովհետև դա ինձ չի վերաբերում։ Ես երբևէ նման քննարկում չեմ ունեցել»,-ասաց Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե Արցախի Հանրապետության և ՌԴ գործընկերների հետ քննարկե՞լ է Արցախը Ռուսաստանի Դաշնության կազմում ներառելու հարցը, դա իրատեսակա՞ն է՝ հաշվի առնելով ներկա իրողությունները։