25/07/2023 13:35
Ինձ համար հասկանալի չեն Լեռնային Ղարաբաղում հնչող դիրքորոշումները. Փաշինյան
Բանակցային սեղանի շուրջ ես երբեք չեմ լսել այդպիսի ուղերձ, որ Ադրբեջանը հրաժարվում է խոսել ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների մասին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բայց մյուս կողմից՝ Ադրբեջանի ներկայացուցիչների հրապարակային հայտարարություններից չի արտահայտվում նման պատրաստակամություն»,- ասաց վարչապետը։
Նա նշեց, թե իր համար հասկանալի չեն Արցախում հնչող դիրքորոշումները, որոնք բացառում են այդ թեմայով քննարկումները, բանակցությունները՝ Ադրբեջանի հետ։
«Մյուս կողմից՝ Լեռնային Ղարաբաղից են հնչում ձայներ, որոնք խոսում են երկխոսության անհրաժեշտության մասին»։