25/07/2023 20:51
Մի մեծ առևտուր է ընթանում, սակայն Արցախը ենթակա չէ վաճառքի.Արցախի թեմի առաջնորդ
Արցախում և Երևանում մեկնարկել է համաժողովրդական ակցիան:
«Մի մեծ առևտուր է ընթանում, Արցախը դրված է վաճառքի, իսկ երկաթե շերեփավորներն ախորժակները սրած սպասում են իրենց պատառին։ Ստեփանակերտ-Երևան համաժողովրդական հանրահավաքին հայտարարեց Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
«Որքան էլ խաղաղության սին հույսերի գինով հարբենք, ու փորձենք մենք մեզ խաբել, դրանից իրականությունը չի փոխվի։ Եվ ինչպես խրոնիկ հարբեցողի դեպքում է լինում, ամեն ինչ գնալու է դեպի կործանում»,- հավելեց նա։
«Արցախը ենթակա չէ վաճառքի»,- ընդգծեց նա։
Ըստ նրա՝ այսօրվա իրականությունը գալիս է հիշեցնելու, որ Արցախյան շարժումը դեռ չի ավարտվել և դեռ շարունակվում է։
«Այն մեզ համար պիտի դառնա հանապազօրյա հացի պես։ Դառնա ապրելակերպ, առաքելությոն, գաղափար և պայքար»,- շեշտեց նա: