25/07/2023 19:53
Նիկոլ Փաշինյանն այնքան կապ չունի քաղբանտարկյալների հետ, որքան կապ չունի Արցախի հանձման, 5000 լուսավոր տղաների մահվան, այսօրվա արցախյան միակ կյանքի ճանապարհի փակման հետ. Դանիելյան
Այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի համակիրները լուռ եթ էին անցկացնում Երևանում՝ Հաջակցություն նրա:
Այսօր ստիպված ենք եղել լսել այդ անձի ասուլիսի: Հասկանում ենք, որ նա ևս մեկ անգամ հրաժարվեց Արցախից, նա ևս մեկ անգամ պնդեց, որ արցախահայության խնդիրները մեր հետ կապ չունեն, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտթևի նախագահ Հենրիխ Դանիելյանը:
Նրա խոսքով՝ այսօրվա ակցիան բացի նհրանից, որ հաջակցություն Արմեն Աշոտյանի էր, այլևս այդ ակցիայի շրջանակներում հայտարարել են, որ Արցախի կողքին են. «Արդեն հատված են բոլոր կարմիր գծերը, Նիկոլ Փաշինյանը դավաճանական քայլերով տանում է կործանման ՀՀ և Արցախի քաղաքացիներին»: Փաշինյանը իր ցինիկությամբ և խաբեությամբ վաղուցվանից աչքի էր ընկնում:
«Նիկոլ Փաշինյանն այնքան կապ չունի քաղբանտարկյալների հետ, որքան կապ չունի Արցախի հանձման, 5000 լուսավոր տղաների մահվան, այսօրվա արցախյան միակ կյանքի ճանապարհի փակման հետ: Ուզում եմ ևս մեկ անգամ ասել, որ Արմեն Աշոտյանին հնարավոր չէ վաղեցնել կալանքով, նա շարունակում է մեր կուսակցության հիմնադիրների՝ Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի և մեր կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի այն գործը, որը մենք տեսել ենք մինչև 2018 թվականը, որ աշխարհասփյուռ հայությունը կարողացել է պարզ ճակատով ապրելու»,-ասաց նա: