25/07/2023 18:32
Լեռնային Ղարաբաղին և դրա հետ կապված ամեն ինչին առնչվող այլ հարցերն արժանի են կանոնավոր ուշադրության. Լավրովը՝ Ադրբեջանի ԱԳ նախարարին
Այսօր Մոսկվայում մեկնարկած եռակողմ՝ Հայաստան, Ռուսաստան, ադրբեջան, հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացմանն ուշադրություն դարձնելու մասին։
«Մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել դրան, այդ թվում՝ հարթակ տրամադրելով ստորագրման համար: «Բայց Լեռնային Ղարաբաղին և դրա հետ կապված ամեն ինչին առնչվող այլ հարցերն արժանի են կանոնավոր ուշադրության։ Նկատի ունեմ հումանիտար իրավիճակը, որն այժմ մեծ ուշադրություն և մեկնաբանություններ է գրավում միջազգային հանրության շրջանում։ Մենք գնահատում ենք, որ մեր ադրբեջանցի բարեկամները հասկանում են Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։ Սա կենտրոնական հարցերից մեկն է»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը։