Պետությունը չպետք է քիթը խոթի ընդունելության քննությունների մեջ. Ատոմ Մխիթարյան

25/07/2023 19:20

Պետությունը չպետք է քիթը խոթի ընդունելության քննությունների մեջ. Ատոմ Մխիթարյան


Ինչպես արդեն հայտնել ենք, Հայաստանի բուհերն այս տարի ունեցել են 13304 դիմորդ, որոնցից առաջին փուլով ընդունվել է 9147-ը։ Վճարովի տեղերն այս տարի եղել են 15 984, որոնցից համալրվել են 7242-ը։ Այս տարի բուհերում թափուր է մնացել 350 անվճար, 8764 վճարովի տեղ:

Usanogh.am-ի հետ զրույցում կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը համոզմունք է հայտնում, որ  մեծ թվով թափուր տեղերի առկայության գլխավոր պատճառներից մեկն արդեն երկու տարի գործող կարգն է, ըստ որի դիմորդին իրավունք է տրվում հայտում միայն մեկ բուհ ու մեկ մասնագիտություն ընտրել.

«Եթե այս նոր կարգը չգործեր, այսչափ մեծ թվով թափուր տեղեր չէինք ունենա, դիմորդները  բուհերում հավասարաչափ կբաշխվեին: Հիմա դիմորդն ընտրում է կոնկրետ բուհ և մասնագիտություն, ընդ որում, ընտրվում են այնպիսի բուհեր և մասնագիտություններ, որոնց պարագայում մրցակցությունը բարձր է, դա նշանակում է, որ 1 տեղի համար կարող է լինել 2-3 դիմորդ: Եթե դիմորդը չի հաղթահարում նվազագույն շեմը, մրցույթից դուրս է մնում, ոչ մի տեղ չի ընդունվում, բայց եթե նույն դիմորդը դիմեր մեկ այլ բուհ, այլ մասնագիտության գծով, հավաքեր   նվազագույն միավորները, կդառնար ուսանող»,-շեշտում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով` ստացվում է, որ դիմորդներից շատերը պարզապես դուրս են մնում մրցույթից, և մնում են այդքան մեծ թվով թափուր տեղեր: Ատոմ Մխիթարյանի կարծիքով`տեղին կլինի, եթե Հայաստանը կիրառի եվրոպական հայտնի փորձը, ըստ որի` դիմորդը հանձնում է  դպրոցի ավարտական քննությունները,  միաժամանակ, եթե նա ունի բարձրագույն կրթություն ստանալու միտում, իրեն հարմար ցանկացած պահի դիմում է հատուկ կենտրոն, հանձնում է քննություն և հավաքում համապատասխան միավորներ.

«Այդ կենտրոնները միշտ բաց են և ժամանակ առ ժամանակ կազմակերպում են թեստային քննություններ: Իհարկե, գործում է վերջնաժամկետ: Մեր դեպքում դա կարող էր լինել հուլիսը, որից հետո բուհերը կարող էին հայտարարել, որ, օրինակ, բոլոր այն ուսանողները, որոնք հավաքել են 30 միավոր երկու քննությունից, կարող են գալ, մեզ մոտ դառնալ ուսանող: Այս դեպքում թափուր տեղերի խնդիր այլևս չէր լինի, քանի որ  պետությունը չի սահմանում, թե քանի տեղ պետք է լինի բուհում: Եթե պետությունն այն համոզման է, որ, ասենք, Ֆիզիկայի ֆակուլտետում իրեն հարկավոր է 30 լավ մասնագետ,  ուղղակի  կարող է 30 կրթաթոշակ հատկացնել  այդ ֆակուլտետին և ինքը վճարել այդ ուսանողների ուսման վարձը: Իսկ թե թվյալ համալսարանը քանի ֆիզիկոս կպատրաստի, պետք է տվյալ բուհը որոշի»:

Կրթության փորձագետը շեշտում է` բուհը կարող է, օրինակ, 100 ֆիզիկոս պատրաստել, որից 30-ը` պետության կրթաթոշակով, մնացածի համար էլ կարող են իրենք վճարել, կարող են այլ աղբյուրներից  ֆինանսավորում գտնել. «Պետությունը չպետք է քիթը խոթի ընդունելության քննությունների մեջ, նա չպետք է  որոշի, թե բուհերում քանի մասնագետ է պետք, որովհետև դրանից հետո նա իր ասած թվի համար որևէ պատասխանատվություն չի կրում։ Օրինակ, պետությունն այս տարի 23 անվճար տեղ է հատկացրել  «Ֆիզիկա» մասնագիտությանը: Արդյո՞ք պետությունը այդ 4 տարիների ընթացքում  կհետևի  23 ուսանողի ուսման ընթացքին. իհարկե` ոչ, քանի որ որևէ մեխանիզմ չկա: Արդյո՞ք  ավարտելուց հետո պետությունը պատասխանատվություն է կրում  ֆիզիկոսներին  աշխատանքով ապահովելու համար. իհարկե ոչ: Պետությունը նույնիսկ պատասխանատվություն չի կրում այդ մարդկանց` Հայաստանում մնալու համար: Կարճ ասած` բուհերը պետք է ինքնուրույնություն ստանան,  իսկ պետությունն իր գումարները պետք է ծախսի շատ ավելի արդյունավետ»:

ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը համաձայն չէ բանախոսի՝ թափուր տեղերի առաջացման վերաբերյալ տեսակետի հետ։

«Վերջին 3 տարում մրցույթը բաժանված է երկու մասի՝ հիմնական փուլում դիմորդները զբաղեցնում են դիմում-հայտում նշած միակ տեղը: Լրացուցիչ փուլում մրցույթն անցկացվում է հիմնական փուլից հետո թափուր մնացած տեղերի համար, այդպիսի 6 տեղ դիմորդը կարող է նշել հայտում: Մասնագիտությունները, բնականաբար, պետք է համապատասխանեն իր հանձնած քննություններին: Առաջներում մրցույթը 1 փուլով էր՝ մինչև 8 մասնագիտություն էին նշում՝ 4 անվճար և 4 վճարովի: Հետո առաջին հայտի գերակայության սկզբունք ներմուծվեց: Հիմա առաջին փուլում կարևորվում է մասնագիտական կողմնորոշումը, լրացուցիչ փուլում՝ պարզապես դրական միավորները: Հիմնական մրցույթի արդյունքում է, որ դիմորդների գրեթե կեսը համալրել է տեղերը՝ անվճար, եթե միավորները բարձր են եղել, և վճարովի, եթե ցածր են եղել: Առայժմ ոչ մի տեղ չընդունված դիմորդների համար հիմա լրացուցիչ փուլի հայտագրումն է՝ մինչև ուլիսի 26-ի ժամը 18-ը: Մրցույթի արդյունքները հրապարակվելու են հուլիսի 30-ին»,-նշեց Խաչանուշ Գրիգորյանը։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:27 Հովիկ Աղազարյանի նպատակը իշխանափոխությունն է. վստահ է` արտահերթ ընտրություններ կլինեն․ Armlur.am Այսօր, 19:13 «Կրկին գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին` նրանց ուշադրությունը հրավիրելով Ալիևի հայտարարության վրա»․ Թագուհի Թովմասյան Այսօր, 18:57 Սիրիայի նոր իշխանությունների ղեկավարն այցելելու է Թուրքիա, որ շնորհակալություն հայտնի Էրդողանին՝ Ասադին տապալելու գործում օգնության համար Այսօր, 18:42 Արցախը նորից կդառնա հայկական և քրիստոնեական, եթե կարողանանք գիտակցել սխալները, որոնք պատճառ հանդիսացան նրա կորստյան․ Արցախի թեմի առաջնորդ Այսօր, 18:28 Փաստաբանները՝ ընդդեմ հարկային օրենսգրքում փոփոխությունների․ Ի՞նչ են պատրաստվում անել Այսօր, 18:03 Տնտեսական ակտիվության աճի տեմպն էականորեն դանդաղել է, արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել․ Վերլուծություն Այսօր, 17:51 «2024 թվականը յուրահատուկ էր Հայաստան-ԵՄ հարաբերությունների առումով»․ Խաչատուրյանը՝ Մարագոսին Այսօր, 17:39 ՀՀ արտգործնախարարը «մոռացավ» նշել, որ Արցախը հանձնեցին իրենք․ Մետաքսե Հակոբյան Այսօր, 17:27 Կյանքից հեռացել է ակադեմիկոս Լևոն Թավադյանը Այսօր, 17:19 Ինչու գազելի համար, որի դուռը ես էի բռնում, որ ճանապարհին չընկներ, վճարեի 150 դրամ. Փոխքաղաքապետ (Տեսանյութ) Այսօր, 17:06 Ֆրանսիայի ԱԳՆ-ն Գրենլանդիայի մասին Թրամփի խոսքերից հետո հայտարարել է, որ ԵՄ-ն թույլ չի տա հարձակվել իր վրա Այսօր, 17:00 Մենք դեռևս այդ փուլում չենք, որ չարամտորեն վճարել չցանկացողներին տուգանենք. Փոխքաղաքապետ Այսօր, 16:45 Հայաստանում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 651 քաղաքացի, որոնց 94 տոկոսը 0-ից 18 տարեկան երեխաներ են Այսօր, 16:38 Եթե մենք իրական ռեֆորմ ենք անում, այլ ոչ թե թռչնակ ենք նկարում, ապա, այո, եղած վիճակից ավելի լավ վիճակի անցումը հաճախ լինում է բարդ. Գրիգորյան (Տեսանյութ) Այսօր, 16:31 ՔԿ նախագահն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում երկու երկրների ջանքերի համատեղմանը Այսօր, 16:27 Ինչու՞ է ուղևորատոմսերի վավերականության ժամկետը կրճատվել. մանրամասնում է փոխքաղաքապետը (Տեսանյութ) Այսօր, 16:21 Փաշինյանը շնորհավորել է Նիկոլայ Ծատուրյանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի առիթով Այսօր, 16:14 Հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է Լոռու մարզում Այսօր, 16:04 Բա որ Արցախը մտնելու էր Ադրբեջանի կազմ, ինչո՞ւ էիք գոռում՝ Արցախը ՀՀ է և վերջ․ հարցեր՝ Արարատ Միրզոյանին Այսօր, 15:39 Չեմ կարծում, թե երկու երկրները պատրաստ են անկլավների հարցն այս պահին քննարկել. Միրզոյան Այսօր, 15:30 Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի մասով ոչ մի լավ բան ասել չեմ կարող. Միրզոյան (Տեսանյութ) Այսօր, 15:24 Կարդում եմ Փաշինյանի պատասխանը Ալիևին ու սարսափում մեր ճակատագրի համար. Եղիազարյան Այսօր, 15:19 Ժողովուրդը պետք է պայքարի մինչև վերջ՝ Վրաստանի «ուկրաինացումը» կանխելու համար. «Վրացական երազանք» Այսօր, 15:15 Համակարգում մինչ օրս գրանցվել և 20 տոկոս պակաս վճարելու խրախուսական նորմից օգտվելու հնարավորություն է ունեցել 80 439 վարորդ Այսօր, 15:08 Չենք պատրաստվում մեր ձեռք բերած սպառազինությունը վերադարձնել. Արարատ Միրզոյան Այսօր, 15:04 Անպայման վերադառնալու պայմանով․ տղերքին ճանապարհեցին բանակ․ Լուսանկարներ Այսօր, 15:00 Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը ժամանել է Բաքու Այսօր, 14:55 Հայաստանում կանցկացվի ՈւԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագիր Այսօր, 14:53 Թուրքական կողմը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կապում է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հետ. Միրզոյան (Տեսանյութ) Այսօր, 14:49 Հարկավոր է սթափվել, ուրիշ ոչ մի բան. Մովսես Հակոբյան Այսօր, 14:44 Ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարց այս պահին օրակարգում չկա․ Միրզոյան (Տեսանյութ) Այսօր, 14:34 Ոչ թե պատնեշ, այլ՝ կամուրջ. Արարատ Միրզոյանի պատասխանը՝ Ալիևին (Տեսանյութ) Այսօր, 14:27 Դատախազությունը պահանջում է Բերդի նախկին ղեկավարից բռնագանձել 2 անշարժ գույք և 70 միլիոն դրամ Այսօր, 14:20 Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն այսօր կժամանի Հայաստան Այսօր, 14:13 Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում էական ձեռքբերումներ ենք ունեցել. Միրզոյան (Տեսանյութ) Այսօր, 14:06 Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Այսօր, 13:58 Հայկականության վերացnւմը որպես նպատակ դարձրած պետության հետ մեր հարաբերությունների հիմքում պետք է ընկած լինի բացառապես խաղաղության պարտադրանքը. Մանե Թանդիլյան Այսօր, 13:47 Վթար՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհին, «BMW»-ն բախվել է էլեկտրասյանը. 2 վիրավորներից մեկն անչափահաս է Այսօր, 13:38 Երևանում չշահագործվող սրճարան է այրվել Այսօր, 13:34 Քննչական կոմիտեի նախագահը նոր տեղակալ ունի Այսօր, 13:32 Ալիևը սպառնում է տիրել եւ ուտել մեզ, իսկ Նիկոլն ասում է՝ արի ախպերանանք կամ ամուսնանանք. Շարմազանով Այսօր, 13:28 Արթուր Մելիքյանն ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից Այսօր, 13:24 Ալիեւի հարցազրույցները ՀՀ-ում դառնում են քաղաքական խաղադրույքների յուրօրինակ «ռուլետկա». Բադալյան Այսօր, 13:17 Իրանի ազգային անվտանգության քարտուղարը ժամանել է Բաքու, որից հետո կժամանի նաև Հայաստան Այսօր, 13:14 «Չայնիի» ոլորանների սկզբնամասում 26-ամյա վարորդը «Opel»-ով հարվածել է ճանապարհին հայտնված կովին Այսօր, 13:09 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով Այսօր, 12:59 Մեկ օրում ՀՀ-ում գրանցվել է 10 վթար, 15 մարդ ստացել է վնասվածքներ Այսօր, 12:55 Ինչու է Կարեն Գիլոյանն ազատվել փոխնախարարի պաշտոնից Այսօր, 12:51 Մարզահամերգային համալիրի գետնանցումը կբարեկարգվի (Տեսանյութ) Այսօր, 12:34 Հայաստանում պայթուցիկ զինամթերքով աղտոտվածությունն առավել բարձր է Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում Այսօր, 12:29 Վթարի պատճառով 4 ժամ ջուր չի լինելու Շենգավիթ որոշ հասցեներում Այսօր, 12:25 Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը Այսօր, 12:22 Սնուպ Դոգի համերգը չի կայանա. ԿԳՄՍՆ-ն գումարը հետ է պահանջել (Տեսանյութ) Այսօր, 12:15 Բաքուն փորձում է էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել. չենք գնալու այս ճանապարհով. Նիկոլ Փաշինյանի արձագանքն՝ Ալիևին Այսօր, 12:12 Կարեն Գիլոյանը դադարեցրել է իր աշխատանքը որպես ԿԳՄՍ նախարարի տեղակալ (Տեսանյութ) Այսօր, 12:05 Մնացեք տանը, եթե լավ չեք զգում ձեզ. Արսեն Թորոսյան Այսօր, 12:03 Այս տարվա կամավոր ատեստավորման արդյունքներով ավելի քան 6 100 ուսուցիչ ունի վարձատրության փոփոխություն. Ժաննա Անդրեասյան Այսօր, 11:47 ՀՀ-ն համարվում է օրինակելի երկիր, որի կրթական փոփոխության փորձն ուսումնասիրում են միջազգային տարբեր հարթակներում. Նախարար Այսօր, 11:40 38-ամյա Սաթենիկը երկտող է թողել, ապա ծառից կախվել Այսօր, 11:28 Դատախազությունը պահանջում է Վանաձորի նախկին ղեկավար Սամվել Դարբինյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 7 անշարժ գույք, 165 միլիոն դրամ Այսօր, 11:25 Թանգարանների այցելուների թիվն ավելացել է, ավելի քան 1 մլրդ եկամուտ է գրանցվել. ԿԳՄՍ նախարար Այսօր, 11:19 ՔՊ-ն Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. պետք է դուրս գանք քարոզի գերությունից, որ կարողանանք դիմակայել ՀՀ-ի նկատմամբ ահագնացող սպառնալիքներին. Թաթոյան Այսօր, 11:14 Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի քարտեզը՝ Կանադայի հետ միավորված, Թրյուդոն արձագանքել է Այսօր, 11:08 Մենք պետք է արագ հասնենք հասարակական տրամադրությունների փոփոխության, որ կարողանանք ժողովրդի որոշում ստանալ՝ պահել պետությունը. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:59 Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Չինաստանում երկրաշարժի զոհերի ընտանիքներին Այսօր, 10:40 Օրենքի խախտմամբ օտարված` 20 հազար քմ մակերեսով հողամասը վերադարձվեց ՀՀ-ին. Դատախազություն Այսօր, 10:26 Եթե 1996-ին Արցախն արդեն հանձնել էին, ապա ինչո՞ւ Ադրբեջանն այն չէր վերցնում ու դա փուլերով արեց 2020 և 2023 թվականներին, այն էլ` պատերազմի միջոցով. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:21 Հայաստանը կանգնած է կա՛մ նոր պատերազմի, կա՛մ նոր միակողմանի զիջումների երկընտրանքի առաջ․ Ավետիք Չալաբյան Այսօր, 10:11 Ալիևը միայն վերահաստատել է, որ Թուրքիայի հետ չեն պատրաստվում հանդուրժել ՀՀ գnյnւթյnւնը որպես պետություն և, առավել ևս, նրա հետ խաղաղ ապրել․ Վարուժան Գեղամյան Այսօր, 10:05 Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի զինվելը, արդեն ՀՀ հասցված զենքերն էլ պետք է վերադարձվեն․ Ալիև Այսօր, 09:50 Ադրբեջանի նախագահի ելույթը մեր երկիր ներխուժելու մասին ազդարարում է․ պետք է հայտարարվի արտակարգ դրություն և ԶՈւ-ն բերվի բարձր մարտական պատրաստվածության․ Անանյան Այսօր, 09:35 Կգործի նորացված ծրագիր՝ արցախցիների կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով Այսօր, 09:28 Լարսը բաց է Այսօր, 09:24 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:21 «Ժողովուրդ». Փաշինյանը դատավորների հետ դեմ առ դեմ հանդիպման կգնա՞, թե՞ կխուսափի Այսօր, 09:19 «Ժողովուրդ». Փաշինյանի այցելությունը ՌԴ-ի, Ղրղզստանի և Ուզբեկստանի վարչապետների համար թա՞նկ է եղել Այսօր, 09:17 «Ժողովուրդ». Միայն Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամներն են բնակվում կառավարական առանձնատանը, իսկ որտե՞ղ է բնակվում Սիմոնյանը Այսօր, 09:11 «Ժողովուրդ». Փաշինյանի «կացինը» հասել է ՊՆ շարքային աշխատակիցներին 07/01/2025 22:12 «Հայաստանը չպետք է աշխարհագրական պատնեշ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև, «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի»․ Ալիև 07/01/2025 21:58 Ալիևը հայտարարել է, թե պետք է շարունակեն սահմանազատումը․ հունվարին սահմանին հանդիպում են նախաձեռնել 07/01/2025 21:40 ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ղեկավարի դեմ 07/01/2025 21:21 Հայաստանի հավաքականի հարձակվողը կարող է տեղափոխվել մոլդովական ակումբ 07/01/2025 20:57 Պատրիարք Կիրիլը Ռուսաստանի ու Արևմուտքի կոնֆլիկտը «կրոնական» է որակել 07/01/2025 20:38 Թուրք-ադրբեջանական սպառնալիքի առկայությունը հերքող վայ «մասնագետների» քարոզչությունը խաթարում է մեր պետության անվտանգությունը․ Թյուրքագետ Վարուժան Գեղամյան 07/01/2025 20:20 Meta-ն փոխում է քաղաքականությունը, Ցուկերբերգը նորություններ է հայտնել 07/01/2025 20:01 Արարատի և Աբովյանի ճանապարհներին մերկասառույց է 07/01/2025 19:48 Վրաստանը Ֆրանսիային խորհուրդ է տվել նոր ընտրություններ անցկացնել 07/01/2025 19:28 «Զերծ մնալ զորակոչիկներին տեղափոխող շարասյուներն ուղեկցող իրավապահների աշխատանքը խոչընդոտելուց»․ Ռազմական ոստիկանության հայտարարությունը 07/01/2025 19:15 Թմրանյութը պահել են անասնագոմում 07/01/2025 18:59 ՔԿՀ-ներում ինքնավնասման դեպքերը 30%-ով ավելացել են 07/01/2025 18:33 Ռուսական զինուժը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին ու զինապահեստներին 07/01/2025 18:18 Դեսպան Սողոյանն իր հավատարմագրերն է հանձնել Իրաքի նախագահին 07/01/2025 18:01 Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի իրենց կյանքն ընծայաբերած քաջորդիների հիշատակին 07/01/2025 17:32 «Աշխատանքից ազատման դիմում եմ գրել»․ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատար 07/01/2025 17:17 Երևանում բնակվող օտարերկրացիները մտել են համերկրացու տուն, ծեծել նրան ու փող հափշտակել 07/01/2025 17:05 Քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը 07/01/2025 16:59 Հրդեհ է բռնկվել Դավիթաշենում գործող ավտովերանորոգման կետում. ժամանել է 2 մարտական հաշվարկ 07/01/2025 16:49 Լուկաշենկոն հայտնել է, որ չի կառչում իշխանությունից 07/01/2025 16:45 Հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարության գործողությունների ծրագիրը 07/01/2025 16:38 Հայտնաբերվել են մեթամֆետամին, հերոին և մարիխուանա․ 3 անձ ձերբակալվել է

Տվյալ բաժնի վերջին նյութերը