25/07/2023 19:29
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել 2023 թ. շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը
Հուլիսի 25-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել 2023 թ. շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։ Միջոցառմանը ներկա էին ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, բարձրաստիճան զինվորականներ և այլք։
ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի Տերունական աղոթքից հետո շրջանավարտներին հանձնվել են ավարտական փաստաթղթերն ու սպայական դաշույնները։ Շնորհավորելով շրջանավարտներին ուսումնառությունն ավարտելու կապակցությամբ` ներկաները նրանց բարի երթ ու անվտանգ ծառայություն են մաղթել։ Միջոցառումն ավարտվել է ՀՀ ԶՈՒ պատվո պահակային վաշտի ցուցադրական ելույթով և հանդիսավոր երթով։