25/07/2023 16:56
Բայրամյան. Ինձ հետ Սպերցյանը հեշտությամբ կարող էր քաղցրավենիք ուտել, իսկ Հենրիխի հետ առաջին ընթրիքի ժամանակ իրեն աղցան լցրեց
«Ռոստովի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը Sport24-ին տված հարցազրույցում խոսել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ քաղցրավենիքի հանդեպ սիրո մասին, փոխանցում է Armsport.am-ը։
– Սպերցյանն ու Մխիթարյանն այնքան էլ երկար ժամանակ չանցկացրին հավաքականում: Ինչպիսի՞ն էին նրանց հարաբերությունները:
– Էդիկը մեծ հարգանքով է վերաբերվում Հենրիխին։ Երբ Սպերցյանը առաջին անգամ եկավ հավաքական, իմ և մյուս տղաների ներկայությամբ հեշտությամբ քաղցրավենիք էր ուտում։ Հենրիխն այդ հավաքին հասավ մի փոքր ուշ, քան մյուսները։ Եվ Հենրիխի հետ առաջին ընթրիքի ժամանակ՝ Սպերցյանն իրեն մեկ ափսե աղցան լցրեց: Մենք բոլորս ծիծաղեցինք. նա երբեք աղցան չէր ուտում, բայց այստեղ՝ Հենրիխի հետ, որոշեց աղցան վերցնել (ծիծաղում է):