25/07/2023 08:27
«Մեր միասնականությունն ու ազգային զարթոնքը լինելու է». Արցախի պետնախարարը կոչ է անում մասնակցել հավաքներին, որ պահանջ ուղղեն ՀՀ իշխանությանը
Այսօր` ժամը 20:00-ին, տեղի է ունենալու համաժամանակյա հավաք Ստեփանակերտի «Վերածննդի» և Երևանի «Ազատության» հրապարակներում:
Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտնել է, որ հավաքը բացվելու է Երևանի «Ազատության» հրապարակից՝ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի պատգամաց խոսքով և ապաշխարհության աղոթքով:
«Մեկ անգամ ևս կոչ եմ անում բոլորին մասնակցել հավաքին, որպեսզի համաժողովրդական շարժման ու հայ ժողովրդի անունից համոզիչ մեր պահանջն ուղղենք Հայաստանի Հանրապետության իշխանություններին ու համայն հայությանը:
Մեր միասնականությունն ու ազգային զարթոնքը լինելու է»,- Facebook-ում գրել է նա: