25/07/2023 21:08
Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հայտարարությունների բովանդակության մեջ տարբերություն չկա. Սաղաթելյան
«Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հայտարարությունների բովանդակության մեջ տարբերություն չկա։ Ալիևը շարունակ հիմնավորում է Արցախի շրջափակումը, Նիկոլն էլփորձում է հիմնավորել Ալիևի քայլերը»,- այդ մասին Ազատության հրապարակում՝ հաջակցույթյուն Արցախի հրավիրված ակցիայի շրջանակում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանի ամբողջ ասուլիսը հենց դրանն էր նվիրված:
Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընդդիմությունն է մեղավոր, որ ինքը մինչև հիմա պաշտոնավարում է, Սաղաթելյանը նշեց. «Այո, ճիշտ է ասում, ընդդիմություն է մեղավոր, ժողովուրդն է մեղավոր: Ընդդիմությունը պատերազմից հետո 3 փորձ արել է, նրան հեռացնելու, բայց արդյունք չի եղել: Հիմա ակտիվ քննարկումների, հանդիպումների մեջ ենք»: