25/07/2023 12:45
Նոր մանրամասներ՝ Կոտայքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից․Shamshyan.com
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի որոշմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ հուլիսի 24-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդի և վիրավորների ինքնությունը, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է որ Nissan-ը վարել է Կոտայքի մարզի բնակիչ 69-ամյա Հովհաննես Հ.-ն։ Վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ 43-ամյա Էդիտա Ա․-ն տեղում մահացել էր։ Իսկ մյուս ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 8-ամյա Կլարա Գ․-ն և 6-ամյա Դավիթ Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, վարորդ Հովհաննես Հ․-ն՝ «Աբովյան» բժշկական կենտրոն։
Երեկ, ժամը 19։10-ի սահմաններում հիվանդանոցից ահազանգ է ստացվել Ոստիկանության Կոտայքի բաժին, և հայտնել են, որ Հովհաննես Հ․-ն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 24-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 23 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս՝ NIssan Teana մակնիշի ավտոմեքենան բախվել էր կամրջի բետոնե հենապատին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։