26/07/2023 14:57
Չենք բացելու Բաղրամյան պողոտան, մինչև Փաշինյանը չընդունի մեզ. Անհետ կորածի ծնող
Բոլորին խնդրում եմ միանալ մեզ, որ գոնե մեր տղերքը «մի ոտք» շուտ տուն գան, լրագրողների հետ զրույցում ասաց Բաղրամյան պողոտայում նստացույց իրականացնող անհետ կորած զինծառայողի մայրը։
«Անհետ կորածների բոլոր ծնողներին խնդրում եմ թողեք ձեր հողը, գոմը, ամեն ինչը, եկեք ձեր ամենաթանկի համար պայքարեք։ Ո՞ւր են այն կանայք, որոնց ամուսինները տանը չեն, ո՞ւր են այդ կանայք», - ասաց զինծառայողի մայրը։
Նա ասաց, թե չեն հեռանալու Բաղրամյան պողոտայից, չեն բացելու ճանապարհը, անհրաժեշտության դեպքում վրաններ կտեղադրեն, կմնան, մինչև Փաշինյանը չընդունի իրենց։