26/07/2023 22:10
Ադրբեջանցիները պայման են դրել. ո՞ր պարագայում մարդասիրական օգնությունը կարող է փոխանցվել Արցախին
Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը հայտարարել է, թե Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը բաց է հումանիտար բեռներ տեղափոխելու համար, և «այն օգտագործելուց հրաժարվելը լիովին անհասկանալի է»․
Բաքվից պնդում են՝ Բրյուսելում պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհի օգտագործման վերաբերյալ։
Ռուս խաղաղապահները արդեն տևական ժամանակ շարունակում են բանակցությունները։ Մարդասիրական օգնության բեռնատարները կանգնած են Հաքարի կամրջի մոտ: