26/07/2023 19:24
Իրանից Հայաստան արտահանման ծավալն աճել է 38 տոկոսով
Իրանի հանքարդյունաբերության և առևտրի արդյունաբերության տան Միջազգային հարաբերությունների և առևտրի զարգացման հանձնաժողովի խոսնակն ասել է, որ «այս տարվա գարնանը Հայաստանի հետ Իրանի ոչ նավթային առևտուրը հասել է ավելի քան 335 հազար տոննայի՝ 101 միլիոն 747 հազար դոլար արժեքով»։ Այս մասին գրում է «Արցախպրես»-ը՝ հղում անելով ParsToday-ին։
Սեյյեդ Ռուհոլլահ Լաթիֆին, անդրադառնալով անցած տարի Իրանից Հայաստան ոչ նավթային ապրանքների արտահանման 53 տոկոս աճին, նշել է. «Այս միտումն ավելի մեծ թափ է հավաքել այս գարնանը՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ աճելով 38,4%-ով»։
Նա հավելել է. «Իրանը հետևում է իր հարևանների հետ համապարփակ հարաբերությունները զարգացնելու քաղաքականությանը՝ փոխադարձ հարգանքի, տարածքային ամբողջականության և ընդհանուր շահերի ապահովման պահպանման տեսանկյունից, և Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը նույնպես պետք է գնահատել այս շրջանակներում»։