26/07/2023 16:11
Արցախում հղի կանանց ծննդատուն տեղափոխելու նպատակով Էլեկտրոմոբիլ է ձեռք բերվել․ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»
Էլեկտրոմոբիլ է ձեռք բերվել, որը ծառայելու է հիմնականում առողջապահական կարիքների համար, մասնավորապես, հղի կանանց ծննդատուն տեղափոխելու նպատակով։ Այդ մասին տեղեկացնում են «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումից։
«ԱՀ ծանր կացության պայմաններում «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը, չափազանց կարևորում է փոխօգնության մթնոլորտի ձևավորումը, ինչպես նաև միմյանց թև ու թիկունք լինելու պատրաստակամությամբ իրավիճակը հաղթահարելու ձգտումը։ Ճակատը, աջակցության նպատակով, արդեն ստանձնել է մի շարք նախագծեր։
Հանրապետությունում տրանսպորտային հաղորդակցության ստեղծված կաթվածային վիճակի մեղման անհրաժեշտությամբ, ձեռք է բերվել «Նիսան» մակնիշի էլեկտրոմոբիլ, որը ծառայելու է հիմնականում առողջապահական կարիքների համար, մասնավորապես հղի կանանց ծննդատուն տեղափոխելու նպատակով։
Ծառայությունից օգտվելու համար կարող եք զանգահարել
երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-18:00 , 33 33 թեժ գծին,
ժամը՝ 18:00-09:00, 097 27 22 55 հեռախոսահամարին, որը կգործի նաև շաբաթ և կիրակի օրերին», - նշված է հաղորդագրությունում։