26/07/2023 13:53
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հեշտ չի ընթանում. Մարիա Զախարովա
Մոսկվան ակնկալում է, որ Բաքվի և Երևանի հետ շփումները, որոնք համաձայնեցվել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, տեղի կունենան առաջիկա ամիսներին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանի համար երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցման գործընթացը պետք է ընդգրկի նաև հումանիտար ոլորտը։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հարթ չի ընթանում, ինչպես մենք բոլորս շատ լավ տեսնում և հասկանում ենք, բայց խաղաղությունն այլընտրանք չունի»,- ասել է նա։
Զախարովան նշել է, որ սրա հետ կապված հարցեր են երեկ քննարկվել Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման ժամանակ։
«Հույս ունենք, որ հիշատակված շփումները կկայանան առաջիկայում», - ասել է Զախարովան։