26/07/2023 22:40
Սարի Թաղում մոտ 500 սեփական տուն օրերով լույս չեն ունենում. նրանք սպառնում են փողոց փակել. Shamshyan.com
Երեւանում, այսօր՝ հուլիսի 26-ին, լարված իրավիճակ է ստեղծվել. ժողովրդին հայտնի՝ «Սարի Թաղի կալցեվոյի» մոտ են հավաքվել մեծ թվով սարիթաղցիներ, որոնք արդարացիորեն պահանջում են, որպեսզի պատկան մարմինները վերջապես պատասխան տան, թե ինչն է պատճառը, որ 5 տարուց ավելի է՝ իրանք հայտնվել են Հայաստանի 90-ականնների գրկում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բնակիչներն ասում են․ «Մոտ 5 տարի է՝ չգիտենք, թե էս մեր հոսանքների խնդիրը որ պատկան մարմինն է լուծելու։ Արդեն դարձել ենք անպոչ հեռախոսի մասնակից։ Զանգում ենք «Հայաստանի էլեկտրական ցանցեր», քաղաքապետարանի թեժ գիծ, թաղապետարան, բոլորն արդեն մեր համարները ֆիքսել են։
Շատ դեպքերում հենց տեսնում են մեր հեռախոսահամարները, չեն էլ պատասխանում։ 5 տարի է Սարի թաղում 450-500 սեփական տների բնակիչներս չգիտենք, թե քանի անգամ ենք ահազանգել։ էսօր 1 ժամ հազիվ հոսանք տվեցին։ Այս պահին էլ մի քանի փողոցների տներ հոսանքազրկված են։
Տարիներ առաջ մեր ուժերով ենթակայան տեղադրեցինք, ինչը գոնե մասամբ բավարարում էր։ Բայց տարիների ընթացքում տարածքում շենք, շինություններն ավելացան, այդ թվում՝ արտադրամասեր, ռեստորանային համալիրներ, ավտոլվացման կետեր, քարի մշակման արտադրամասեր։ Ու էդ ամենին էլեկտրաէներգիան մատակարարվում է մեր տեղադրված տրանսֆորմատորից, ինչը շատ թույլ է»:
Բնակիչները հայտարարել են, որ եթե հարցը կարճ ժամանակում չլուծվի, ստիպված դիմելու են ծայրահեղ միջոցների՝ ճանապարհներ փակելով։ Իսկ խնդրի լուծման միակ ճիշտ տարբերակը նոր, ավելի հզոր տրանսֆորատոր տեղադրելն է։
Ավելի ուշ բնակիչների հետ հանդիպման են եկել Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալն ու կոմունալ բաժի պետը: Էլեկտրացանցի պատասխանատուներից մեկի հետ հեռախոսով զրուցելուց հետո կումունալի պետը բակիչներին հայտնել է, որ խոստացել են 1 շաբաթում խնդիրը կարգավորել։
Բնակիչները թերահավատ են, քանի որ 5 տարի է՝ խոստանում են հարցը կլուծեն, ու հիմա դադարեցնում են իրենց բողոքի ակցիան։