26/07/2023 18:40
Ցավը էնա, որ արհամարանքի ենք արժանանում, լավ մնացեք, գերի եմ ընկել, պախկված եմ, տարբերակ չունեմ հետ գալու. ծնողները կարդացին զինվորի նամակը
Բաղրամյան պողոտայում ծնողներն այսօր փակել էին Բաղրամյան պողոտան։ Բողոքի ակցիայի ժամանակ Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը կարդաց նամակը, որը անհետ կորած զինվորներից մեկը գրել է մորը
«Մեր քիմիկներից մեկը թաքնված տեղից նամակ է գրել իր մորն ու հորը»,- հայտարարեց ծնողն ու շարունակեց․
«Ցավը էնա, որ արհամարանքի ենք արժանանում, լավ մնացեք, գերի եմ ընկել, պախկված եմ, տարբերակ չունեմ հետ գալու, կամ կմնամ սենց, կամ կխփեն»։
Բողոքի ակցիայի մասնակից ծնողը նաև հավելեց․ «Մենք այս նամակը ցույց ենք տալիս, ասում ենք մեր տղաները ստեղ են, գնացեք գտեք, մեզ ասում են՝ գնանք մենք մեռնե՞նք»:
Հիշեցնենք, որ Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները մեկ շաբաթ առաջ էին Նիկոլ Փաշինյանի հանդիպելու պահանջով բողոքի ակցիա արել։ Փաշինյանը նրանց, սակայն, այդպես էլ չէր ընդունել։