26/07/2023 18:16
44-օրյայի մասնակից Հայաստանն արդեն իր սրճարանն ունի՝ սեփական գյուղում, սեփական տան մոտ. Լուսանկար
44-օրյա պատերազմի մասնակից Հայաստանի բիզնես-երազանքն արդեն իրականություն է։
«Զինվորի տնից» հայտնում են, որ Հայաստանն արդեն իր սրճարանն ունի՝ սեփական գյուղում, սեփական տան մոտ:
«Եթե այցելեք Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնք, ապա անպայման գտեք Հայաստանի փոքրիկ՝ «Hay Sweet» սրճարանը: Համտեսեք տնական համեղ խմորեղեն, փքաբլիթ, բուլկիներ:
Տղայի նախագիծն իրականություն դարձավ «Զինվորի տան», Aznavour Foundation- Ազնավուր հիմնադրամի և Dalma Garden Mall-ի նախաձեռնությամբ և աջակցությամբ:
Շնորհակալ ենք բոլոր աջակիցներին՝ մեր տղաների երազանքներն իրականություն դարձնելու համար: Ազնավուր հիմնադրամի և Զինվորի տան գործակցության արդյունքում արդեն իրականություն է դարձել 40 երիտասարդի բիզնես-գաղափար»: