26/07/2023 15:03
Եվրամիության ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու գործընթացի առումով Հայաստանն ակտիվ փուլ է մտել. Գնել Սանոսյան
Եվրամիության ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու գործընթացի առումով Հայաստանն ակտիվ փուլ է մտել, խնդիրների առնվազն կեսը լուծվել են, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Այս ոլորտում բավականին ակտիվ փուլ ենք մտել սև ցուցակից դուրս գալու գործընթացի առումով: Լուծել ենք մեր առջև եղած խնդիրների առնվազն կեսը, զբաղվում ենք մյուս կեսի լուծմամբ»,-ասաց նախարարը։
Ըստ նրա՝ հիմա ոլորտը բավական արագ զարգացման տեմպ ունի:
Հիշեցնենք՝ հայկական ավիացիան Եվրամիության «սև ցուցակում» էր հայտնվել 2020 թվականի հունիսից: Արգելվել էր բոլոր հայկական ավիափոխադրողների մուտքը ԵՄ օդային տարածք: