27/07/2023 13:22
Ժաննա Անդրեասյանը 10 օրով արձակուրդ է մեկնում. ո՞վ կփոխարինի նրան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ժաննա Անդրեասյանը 10 աշխատանքային օրով արձակուրդ է մեկնում:
Որոշման մեջ ասվում է. ««Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 10 աշխատանքային օր՝ 2023 թվականի հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 11-ը ներառյալ:
Ժաննա Անդրեասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը»: