ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից ԼՂ (Արցախի) Հանրապետության  ճանաչումը մեր ժողովրդի համար կդառնա անվտանգության վստահելի երաշխիք. Արցախի ԱԺ-ի ուղերձը

27/07/2023 16:22

ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից ԼՂ (Արցախի) Հանրապետության ճանաչումը մեր ժողովրդի համար կդառնա անվտանգության վստահելի երաշխիք. Արցախի ԱԺ-ի ուղերձը


Արցախի Հանրապետության ԱԺ-ի ուղերձը․

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հիմնվելով ՄԱԿ-ի Կանոնադրության, ՄԱԿ-ի 1948 թվականի Մարդու իրավունքների համընդհանուր  հռչակագրի, ՄԱԿ-ի 1948 թվականի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» 1950 թվականի  եվրոպական կոնվենցիայի, «Ռասայական  խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» 1965 թվականի  միջազգային կոնվենցիայի և Մարդու իրավունքների միջազգային իրավունքի և Մարդասիրական իրավունքի բնագավառում այլ միջազգային պայմանագրերի,  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1974 թվականի «Ագրեսիայի սահմանումը» որոշման, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2005 թվականի «Բնակչությունը ցեղասպանությունից, էթնիկ զտումներից և մարդկության դեմ հանցագործություններից պաշտպանելու պարտավորության մասին» բանաձևի,  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» 1991 թվականի սեպտեմբերի 2-ի հռչակագրի, 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  Անկախության մասին համաժողորդական հանրաքվեի արդյունքների, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության հիմունքների մասին» 1992 թվականի հունվարի 6-ի  օրենքի, ԼՂՀ Գերագույն խորհրդի «ԼՂՀ պետական անկախության հռչակագրի տեքստը հաստատելու մասին» 1992 թվականի հունվարի 6-ի որոշման,  հակամարտ կողմերի միջև 1994 թվականի մայիսի 12-ի  «Կրակի և ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման մասին» համաձայնագրի, 1995 թվականի մարտի 31-ին ԵԱՀԿ Ղեկավար կազմի Առաջին հանդիպման ընդունած փաստաթղթի, 2020 թ. նոյեմբերի 9-ի՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված Եռակողմ հայտարարության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման, Եվրախորհրդարանի 2023թ-ի հունվարի 19-ի «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքների մասին» բանաձևը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի (վերահաստատված հուլիսի 6-ին)   որոշումների, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի  2023 թվականի հունիսի 22-ի բանաձևի վրա.

Խստորեն դատապարտելով, որ ադրբեջանական կողմն առայսօր  պարբերաբար խախտում է 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները.

Ուշադրություն հրավիրելով, որ մինչև հիմա Ադրբեջանը չի կատարել հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ազատ արձակելու իր պարտավորությունները և  ամեն կերպ խոչընդոտում է ներքին տեղահանված անձանց վերադարձը Լեռնային Ղարաբաղ ու հարակից շրջաններ, ինչը, ըստ Հայտարարության դրույթների, պետք է տեղի ունենար ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հսկողության ներքո.

Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո անցած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչությանը սպառնացող վտանգները ոչ միայն չեն նվազել, այլև զգալիորեն ավելացել են։ Այս  կապակցությամբ արձանագրում ենք հետևյալ իրողությունները.

- Ադրբեջանը, Հայաստանի հետ միաժամանակ, 1992 թվականի հունվարի 30-ին, անդամագրվելով Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդակցությանը (ԵԱՀԽ, 1995 թվականից՝ ԵԱՀԿ), ստանձնել է պարտավորություններ:

ԵԱՀԽ-ն ճանաչել է այդ երկրների ինքնիշխանությունը, պայմանով, որ նրանք, իրենց հերթին, ընդունում են Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցում եղած տարաձայնությունների փաստը և համաձայնվում են, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը որոշվելու է միջազգային համաժողովում, որը տեղի է ունենալու ԵԱՀԽ-ի հովանու ներքո։ Երկու պետություններն էլ տվել են իրենց համաձայնությունը՝ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու պարտավորություն ստանձնելով։

Ադրբեջանը խախտելով ստանձնած պարտավորությունները՝ սանձազերծել է լայնածավալ ագրեսիա Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության  դեմ։ Կազմակերպելով  իր ինքնապաշտպանությունը, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունն արժանի դիմադրություն ցույց տվեց և պաշտպանեց իր անկախությունը 1992-1994 թվականներին Ադրբեջանի նախաձեռնած պատերազմում։ 1994 թվականի մայիսին Ադրբեջանն ստիպված էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ ստորագրել «Կրակի և ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման մասին» համաձայնագիր, որը ճանաչված էր միջազգային հանրության կողմից։

- Ադրբեջանի Հանրապետությունը, խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը և խափանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բազմամյա բանակցությունների գործընթացը,  2016 թվականի ապրիլի 2-ին վերստին լայնածավալ ռազմական ագրեսիա է սանձազերծել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության դեմ, որը դադարեցվել է Ոուսաստանի Դաշնության միջամտությամբ։

- Չնայած հրադադարի վերաբերյալ ձեռք բերված  պայմանավորվածությանը, Ադրբեջանը, Թուրքիայի համակողմանի աջակցությամբ և ռազմական գործողությունների անմիջական կառավարմամբ, Մերձավոր Արևելքի տարբեր երկրներից հազարավոր  վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին կրկին դիմել է լայնածավալ ռազմական ագրեսիայի

Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության դեմ, որը դադարեցվել է 2020 թ. նոյեմբերի 9-ին «Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների  կողմից» Եռակողմ հայտարարության ստորագրման արդյունքում։

-Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության  հրահանգով և համակարգմամբ 2022թ. դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ,  «բնապահպանների» անվան տակ Շուշի-Քարինտակ ճանապարհի խաչմերուկում մուտք են գործել ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի և արգելափակել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ու Հայաստանի Հանրապետությունների միջև գործող միակ ցամաքային Լաչինի միջանցքը, նաև խափանելով այդ տարածքով էներգակիրների՝ գազի  և էլեկտրականության մատակարարումը:

-2022 թվականի դեկտեմբերի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունել է որոշում, որով Ադրբեջանին պարտավորեցվում է  ձեռնարկել բոլոր անհրաժեշտ եւ բավարար միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը:

-2023 թվականի փետրվարի 22-ին ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանն ընդունել է որոշում առ այն, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժի ապահովման համար՝ երկու ուղղություններով, որը վերահաստատվել է հուլիսի 6-ին:

- Արհամարհելով 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ին վերահաստատված որոշումները, Ադրբեջանը սույն թվականի ապրիլի 23-ին, ապօրինաբար անցակետ է տեղադրել միջանցքում՝ խորացնելով շրջափակումը, իսկ հունիսի 15-ից ամբողջությամբ պաշարման մեջ առնելով Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը։  

-Այսօրինակ հակամարդկային գործողությունների հետևանքով Արցախում բնակվող 120 հազար խաղաղ բնակիչները (այդ թվում 30 000 երեխաներ) հայտնվել են  Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների իրական վտանգի առջև, շուրջ 30 հազար բռնի տեղահանվածներ էլ մինչ այժմ չեն կարողանում վերադառնալ իրենց մշտական բնակության վայրեր:

-Հետապնդելով  Արցախը հայաթափելու և ուժի կիրառմամբ  այն իր կազմի մեջ բռնակցելու անթաքույց նպատակ և, անպատժելիության պայմաններում խախտելով միջազգային իրավունքի գործող նորմերը, Ադրբեջանը հետևողականորեն  ապօրինի կերպով զավթում է Լեռնային Ղարաաբաղի (Արցախի) Հանրապետության նորանոր տարածքներ, պարբերաբար գնդակոծում հայկական բնակավայրերը, սպանում և ահաբեկում խաղաղ բնակչությանը, ամեն կերպ խաթարում նրա բնականոն կենսագործունեությունը՝ անտանելի դարձնելով մարդկանց կյանքը, միևնույն ժամանակ իրականացնում է հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի ակտեր։

Ահազանգելով, որ Ադրբեջանի կողմից պաշարման ենթարկված ԼՂ (Արցախի) Հանրապետության բնակչությունը կանգնած է ՀԱՅՐԵՆԱԶՐԿՎԵԼՈՒ և Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող ՑԵՂԱՍՊԱՆ գործողությունների վտանգի առջև.

Հաշվի առնելով Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականությունը և նրա բնակչության առջև ծառացած լրջագույն գոյաբանական սպառնալիքները՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության Ազգային ժողովը՝ Արցախի ժողովրդի առաջնային մանդատով օժտված բարձրագույն ներկայացուցչական մարմինը, արտահայտելով հանրապետության ողջ բնակչության կամքն ու դիրքորոշումը,

ՈՒՂԵՐՁՈՎ ԴԻՄՈՒՄ Է

ՄԱԿ-ի անդամ պետություններին և

ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

Առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքով,  հիմք ընդունելով 1991 թվականի սեպտեմբերի 2-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը, Անկախության մասին 1991 թվականի դեկտեմբերի 10-ի համաժողորդական հանրաքվեի արդյունքները, ԼՂՀ Գերագույն խորհրդի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության հիմունքների մասին» 1992 թվականի հունվարի 6-ի օրենքը, ԼՂՀ Գերագույն խորհրդի «ԼՂՀ պետական անկախության հռչակագրի տեքստը հաստատելու մասին» 1992 թվականի հունվարի 6-ի որոշումը, ճանաչել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը.

- Անհերքելի է, որ կան ճանաչման համար բոլոր անհրաժեշտ հիմքերը: Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունն իր ինքնորոշման իրավունքն իրականացրել է՝   չխաթարելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չխախտելով ԽՍՀՄ Սահմանադրության համապատասխան դրույթները, «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու մասին» 1990 թվականի ապրիլի 3-ի օրենքի սահմանումը, համաձայն որի «Ինքնավար հանրապետություններն ու ինքնավար կազմավորումներն իրավունք ունեն ինքնուրույնաբար վճռելու միության մեջ կամ նրա կազմից դուրս եկող միութենական հանրապետությունում մնալու հարցը, ինչպես նաև կարգավորելու սեփական պետական իրավական կարգավիճակի խնդիրը», միջազգային իրավունքի բոլոր նորմերը.       

- Առավել քան համոզված ենք, որ ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից ԼՂ (Արցախի) Հանրապետության  ճանաչումը մեր ժողովրդի համար կդառնա անվտանգության վստահելի երաշխիք, կնպաստի իր պատմական հայրենիքում նրա բնականոն կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանում կայունության, երկարաժամկետ ու հաստատուն խաղաղության ապահովմանը.

- Խորապես համոզված ենք, որ վերահաս ողբերգությունը կանխելու միակ միջոցը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախության ճանաչումն է՝ ՃԱՆԱՉՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ սկզբունքի հիման վրա։ 

 

 

 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:00 Ռուսաստանը նոր դեսպան կնշանակի ԱՄՆ-ում․ Միացյալ Նահանգները Լին Թրեյսիին հետ կկանչի՞ Այսօր, 19:40 Փաշինյանը մասնակցել է «Տնտեսական անվտանգություն» թեմայով քննարկմանը․ ներկա էր նաև Էրդողանը Այսօր, 19:22 Էքսպրես դիետաների հետևանքները առողջության վրա Այսօր, 19:06 Հայաստանի շախմատիստների արդյունքները՝ աշխարհի պատանեկան առաջնությունում Այսօր, 18:52 ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալն է եկել Հայաստան Այսօր, 18:40 Պուտինի հատուկ ներկայացուցիչը կարծում է, որ Թրամփը կչեղարկի Ռուսաաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները Այսօր, 18:23 Հունգարիայի արտգործնախարար Սիյարտոյի կազմակերպած աշխատանքային նախաճաշը (Լուսանկարներ) Այսօր, 18:10 Ալեն Սիմոնյանը, ՔՊ-ական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը առաջարկում են ՀՀ օրհներգի վերջին քառատողից հրաժարվել Այսօր, 18:02 Կանխատեսվում է, որ դարավերջին Հայաստանում ջերմաստիճանն ամռանը 6°C-ով ավելի բարձր է լինելու, քան հիմա է․ Դա կարող է հանգեցնել Սևանա լճի մետաբոլիզմի էական փոփոխության․ Նոր ուսումնասիրություն Այսօր, 17:45 Ինքնասպանության փորձ Արթիկ ՔԿՀ-ում Այսօր, 17:30 Ծեծել են էլեկտրատեխնիկայի և կահույքի վաճառքով զբաղվող ընկերության տնօրենին Այսօր, 17:16 Դավիթ Ավետիսյանին տուգանեցին՝ Փաշինյանին դավաճան անվանելու համար Այսօր, 17:00 Գերիների վերադարձի, արցախցիների իրավունքների պաշտպանության, Ադրբեջանի ցեղասպան գործողությունների դատապարտման հիմնախնդիրները պետք է բաց պահել․ Գերագույն հոգևոր խորհուրդ Այսօր, 16:45 Եվրոպական քաղաքական համայնքի 5-րդ գագաթնաժողովի մասնակիցները լուսանկարվել են Բուդապեշտում Այսօր, 16:19 Պատրաստ եմ Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակի. Լուկաշենկո Այսօր, 16:11 Ալեն Սիմոնյանն ակնկալում է առաջիկայում հանդիպել ադրբեջանցի գործընկերոջը Այսօր, 16:04 Դոնորական ձվաբջջի ձեռքբերման և փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար զոհված զինծառայողների ծնողներին աջակցություն կտրամադրվի Այսօր, 15:58 Սակագնային քվոտա կկիրառվի 2025 թ. ՀՀ ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ Այսօր, 15:45 Շառլ Միշելը կմասնակցի Բաքվում կայանալիք COP29-ին Այսօր, 15:34 ՌԴ-ի, Չինաստանի, Հս. Կորեայի և Իրանի միջև փոխգործակցության ամրապնդումը սպառնալիք է Արևմուտքի համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Այսօր, 15:26 Պատրաստ ենք. Նոայի հայտարարությունը՝ Չելսիի դեմ խաղից առաջ Այսօր, 15:21 Գերիների համար նոյեմբերի 10-ին Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում կկատարվի համահայկական աղոթք Այսօր, 15:13 «ՎՈՅԱԺ 30». 1000 ՄԲ ռոումինգում 1500 դրամով՝ արդեն անժամկետ Այսօր, 15:11 «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը կհամալրվի Այսօր, 15:07 Երիտասարդի մոտ լիցքավորված գազային ատրճանակ է հայտնաբերվել Այսօր, 15:02 Կոտայքում բախվել են «Volkswagen»-ն ու «Ford Transit»-ը. կան վիրավորներ Այսօր, 14:40 Աննա Վարդապետյանն ու ՄԱԿ-ի արհեստական բանականության կենտրոնի ղեկավարը քննարկել են համագործակցության հեռանկարները Այսօր, 14:29 «Պեստո» ռեստորանի գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ Այսօր, 14:13 «Մայրի»-ն հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար դարձել է տուն. ավելի շատ երեխաների երջանկացնելու համար կենտրոնն ունի աջակցության կարիք (Լուսանկարներ, Տեսանյութ) Այսօր, 14:01 Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափի աշխատանքը կակտիվանա Թուրքիայում կայանալիք հանդիպումից հետո. Շոյգու Այսօր, 13:57 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրին կմասնակցեն նաև 2020 թ. սեպտեմբերից հետո Հայաստան տեղափոխված անձինք Այսօր, 13:43 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Այսօր, 13:39 Ժամանակն ապացուցեց, որ Սերժ Սարգսյանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու եւ ՌԴ-ի հետ դաշնակցային կապերի խորացման որոշումներն արդարացված էին. Շարմազնով Այսօր, 13:23 Արաբկիրում մեծ տեղեկատու դաշտով վահանակները հեռացվել են Այսօր, 13:21 Իջևանում այսօր պարբերաբար գործարկվելու են բնակչության ազդարարման շչակներ Այսօր, 13:18 Արմեն Գրիգորյանը Վիլնյուսում կմասնակցի «Ժողովրդավարության ապագան» ֆորումին Այսօր, 13:16 ՀՀ-ն ադրբեջանական կողմի հետ չի խոսում Սահմանադրության փոփոխության մասին, ապառազմականացման վերաբերյալ քննարկում չկա. Վահան Կոստանյան (Տեսանյութ) Այսօր, 13:11 Լուլուն, Ալեն Սիմոնյանը տրանսպորտի թանկացումից այլևս դժգոհ չեն, որովհետև տաքուկ նստած են իրենց տեղերում և օգտվում են թանկ մեքենաներից. Մարության Այսօր, 13:04 Նոր հեծանիվներ՝ Արարատի մարզի դպրոցներին Այսօր, 13:02 Երիտասարդ կհամարվեն 13-35 տարեկանները Այսօր, 12:58 ՀՀ տարբեր ներկայացուցիչներ իրենց բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացնում են գերիների վերադարձի հարցը. ԱԳ փոխնախարար (Տեսանյութ) Այսօր, 12:54 Գալյանը համակարծիք չէ, թե Վարդապետյանը պրոֆեսիոնալների հետ չի կարողանում աշխատել Այսօր, 12:51 Թրամփը և Բայդենը դարձան այն բացառիկ նախագահները, որոնք որևէ հանդիպում, նույնիսկ հեռախոսազանգ չունեցան Նիկոլ Փաշինյանի հետ Այսօր, 12:48 Հայաստանի ռազմական ձեռքբերումներն արվում են ՀՀ պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով. Վահան Կոստանյան Այսօր, 12:44 Հայաստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ հանդիպումներն ինտենսիվացնել, որ հնարավոր լինի կարճ ժամկետում ավարտել «Խաղաղության պայմանագրի» տեքստի համաձայնեցումը. ԱԳ փոխնախարար Այսօր, 12:40 Ես ամբողջովին կիսում եմ իրական Հայաստանի հետ կապված իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը. Գալյան Այսօր, 12:32 Կանխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորված անձի կողմից թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցումը հիմնարկ Այսօր, 12:28 Սրբուհի Գալյանի պնդմամբ՝ մեր երկրում քաղբանտարկյալներ չկան Այսօր, 12:22 Եվրաքվեի 60 000 ստորագրություն փոխանցվել է ԿԸՀ-ին. ստուգումներից հետո օրինագիծը կփոխանցվի ԱԺ քննարկմանը Այսօր, 12:16 «Առավոտը ճիշտ սկսելու ձևը». Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել Այսօր, 12:13 Ես այլ պաշտոն էի զբաղեցնում, սակայն առաջարկը ստանալուց հետո տվել եմ իմ գիտակցված համաձայնությունը. Գալյանը՝ նախարարի պաշտոնը զբաղեցնելու մասին Այսօր, 12:00 Կառավարությունում շնորհավորեցին Սրբուհի Գալյանին՝ «բարդ ու կարևորագույն պաշտոնում» նշանակվելու համար Այսօր, 11:56 Կառավարությունը Մեսրոպ Մեսրոպյանին առաջադրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածու (Տեսանյութ) Այսօր, 11:43 «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը կներդրվի նաև ԱԱԾ-ում Այսօր, 11:40 Թեհրանը կողմ է հաղորդակցությունների բացմանը` հաշվի առնելով ՀՀ ինքնիշխանությունը. Դեսպան Այսօր, 11:33 Ֆինանսական կայունության առումով վերջին տարիներին զգալի բարելավել ենք համակարգի դիմադրողականությունը. ԿԲ նախագահ Այսօր, 11:25 Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին 236 միլիոն եվրո վարկ կհատկացնի. կառուցվելու է Սիսիան-Քաջարան նոր ճանապարհահատվածը Այսօր, 11:20 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան Այսօր, 11:15 ԱՄՆ-ն Հայաստանին համառորեն մղում է «ազգային ինքնասպանության». ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն Այսօր, 11:11 Ամբերդ գյուղում վրեժխնդրության շարժառիթով կատարված սպանության վերաբերյալ վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան Այսօր, 11:10 Պայմանավորվեցինք սերտ երկխոսություն պահպանել. Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Այսօր, 11:06 Տավուշում դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրենը հարվածներ է հասցրել աշակերտին. նա ձերբակալվել է Այսօր, 10:59 Միացյալ Նահանգները ՌԴ-ի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի փոխգործակցությունը վարկաբեկելու արշավ կանցկացնի Այսօր, 10:51 15 ամենաթարմ Apple սարքերը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի Mastercard Digital քարտապաններին Այսօր, 10:48 Արմավիրում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմին և նամակ՝ ուղղված մորը Այսօր, 10:40 Մասկը բացատրել է, թե ինչու Թրամփի հաղթանակը շոկ դարձավ ամերիկացիների համար Այսօր, 10:34 Ես խոսել եմ Թրամփի հետ, շնորհավորել հաղթանակի կապակցությամբ. Քամալա Հարիս Այսօր, 10:23 Շտապօգնության մեքենան բախվել է էլեկտրասյանը. վարորդը, բուժքույրը և բժշկուհին հոսպիտալացվել են Այսօր, 10:09 Հրդեհ շինությունում․ կա տուժած Այսօր, 10:05 Երևանում թալանել են ձայնագրման ստուդիա՝ տանելով մոտ 20 հազար դոլարի երաժշտական տեխնիկա Այսօր, 09:57 Թուրքիան շարունակելու է Հայաստանի դեմ շրջափակման ու թշնամական քաղաքականությունը, մինչև ՀՀ-ն Ադրբեջանի նախապայմաններով համաձայնության չգնա․Աբրահամյան Այսօր, 09:43 Ս.Մետրոփանոս, Աղեքսանդրոս և Պողոս Խոստովանող հայրապետների, սուրբ նոտարների հիշատակության օրն է Այսօր, 09:39 Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Այսօր, 09:36 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ մայրաքաղաքում ու մարզերում Այսօր, 09:08 «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը կոնկրետ ի՞նչ վտանգ է ներկայացնում, ՄԻՊ գրասենյակից չեն մանրամասնել Այսօր, 09:05 «Հրապարակ». ՔՊ-ն սկսել է գերազանցել դինաստիայով պաշտոններ զբաղեցնելու հարցում Այսօր, 09:03 «Փաստ». Հայաստանի իշխանություններն ուզո՞ւմ են հանրապետականների հետ Միացյալ Նահանգներում աշխատել Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Դատավոր Աննա Դանիբեկյանը տևական ժամանակ դիմումի վրա աշխատելուց հետո այն ուղարկում է ՄԻԵԴ Այսօր, 08:58 «Հրապարակ». Ինչու է Ալեն Սիմոնյանը գլուխ գովում, թե ընդդիմության հետ լեզու է գտնում, եթե ոչ մի ընդդիմադիր պաշտոնական այցերի չի մասնակցում Այսօր, 08:56 «Փաստ». Աշխարհում ազդեցության գոտիների նոր բաժանման արդյունքում Հարավային Կովկասն անցնելու է ՌԴ-ի հսկողության տակ Այսօր, 08:55 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը ժամանակ է ձգում՝ երկարաձգելով իր պաշտոնանկության հարցի քննարկումը Այսօր, 08:53 «Հրապարակ». Լուլուն «պերսոնա նոն գրատա» է ճանաչվել, քանի որ հանդգնել է պաշտպանել Անդրանիկ Քոչարյանին Այսօր, 08:52 «Փաստ». Արայիկ Հարությունյանի «կադրը» կդառնա ՍԱՏՄ նոր ղեկավար Այսօր, 08:51 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը մինչ օրս չի դիմել ԱԺ նախագահին, ոչ էլ զեկույցն է հրապարակված Այսօր, 08:49 «Հրապարակ». Մարդկանց ձերբակալում էին ընդամենը ահաբեկելու նպատակով, որ փողոց դուրս չգան 06/11/2024 22:34 Անոթային դեմենցիա. Առաջացման պատճառները 06/11/2024 22:17 Նեթանյահուն զանգահարել է Թրամփին 06/11/2024 21:58 Լարսում կուտակումներ են. 300-ից ավելի հայկական բեռնատար սպասում է իր հերթին 06/11/2024 21:41 Պատրաստ ենք պատասխան հարված հասցնել Իսրայելին․ Ֆադավի 06/11/2024 21:21 Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել դատավորներ նշանակելու մասին 06/11/2024 21:04 Որ հայ ծանրորդներն են մասնակցելու աշխարհի առաջնությանը 06/11/2024 20:47 Բռնցքամարտի երիտասարդական հավաքականը մեդալներ բերեց աշխարհի առաջնությունից․ Ինչպես են դիմավորել մարզիկներին ու մարզիչներին 06/11/2024 20:30 Գյումրու ավագանու ՔՊ խմբակցությունն արտահերթ նիստ է հրավիրել, սակայն քվորում չկա 06/11/2024 20:12 Քյարամյանին հրավիրելու են հարցաքննության, որ պարզեն՝ ովքեր են իրեն դիմել Աղազարյանի որդու գործով․ Armlur.am 06/11/2024 19:53 Ինչու էր խափանվել Telcell-ը 06/11/2024 19:37 Ալեն Սիմոնյանի խորհրդականն ազատվեց աշխատանքից 06/11/2024 19:20 Որոնք են էնտերովիրուսային վարակների հիմնական հարուցիչները 06/11/2024 19:03 Եվրոպական երկրները ցանկանում են ապագայում էլ Ուկրաինայի տարածքով ռուսական գազ ստանալ․ Նովակ 06/11/2024 18:45 Սահմանափակումը վերացվեց․ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կշարունակեն վարել «Իմնեմնիմի» պոդքասթը (Տեսանյութեր) 06/11/2024 18:15 Փաշինյանը կնոջ հետ մեկնեց Բուդապեշտ