27/07/2023 13:58
Նիգերում ապստամբություն է. զինվորականները հեռացրել են նախագահին, փակվել են սահմանները
Նիգերում զինվորականները ազգային հեռուստատեսությամբ հայտարարել են, որ նախագահ Մուհամեդ Բազումը հեռացվել է իշխանությունից, փակվել են սահմանները և սահմանվել է պարետային ժամ: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Jeune Afrique-ի աղբյուրները հայտնում են, որ Բազումը մտադիր էր պաշտոնանկ անել նախագահական գվարդիայի հրամանատար, գեներալ Օմար Չիանիին, և հենց դա կարող էր պատրվակ ծառայել ապստամբության համար։
Նիգերը նախկին ֆրանսիական գաղութ է՝ Արևմտյան Աֆրիկայում: Երկիրը հարուստ է բնական պաշարներով։ Ուրանի համաշխարհային պաշարների 7%-ը այդ երկրում են։
Լուսանկարում՝ Մուհամեդ Բազում