Սրիկայություն է դաչաներում բամիա աճեցնելու սեփական իրավունքն ավելի ջանասիրաբար և եռանդուն պաշտպանել, քան Արցախի կյանքի իրավունքը. Արմեն Աշոտյան

27/07/2023 14:03

Սրիկայություն է դաչաներում բամիա աճեցնելու սեփական իրավունքն ավելի ջանասիրաբար և եռանդուն պաշտպանել, քան Արցախի կյանքի իրավունքը. Արմեն Աշոտյան


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերթական հոդվածն է ներկայացրել կալանավայրից, որը վերնագրել է՝ «Նիկոլը. տեղական «շուստրին», գլոբալ «լոխը» և պրծած մարդը»։

«Միանգամից ասեմ, որ վերնագրի մեջ տեղ գտած ժարգոնային բնորոշումները կապված չեն ոչ այն վայրի յուրահատկությունների հետ, որտեղ հիմա գտնվում եմ, ոչ էլ նպատակ ունեմ ավելի վիրավորել Փաշինյանին, այլ ընդամենն ասելիքիս բովանդակությունն առավել ցայտուն նկարազարդելու ստեղծագործական հնարք են:

Նիկոլի հերթական ասուլիսը ոչ միայն ավանդական կեղծիքների, վախերի, ստերի և բարոյազրկության, լրբության շարան էին, այլև առավել ցայտուն դարձրեցին այն վարքականոնային և քարոզչական տրիադան, որով Փաշինյանը ներկայանում է հայ հասարակությանը:

Այդ տեխնոլոգիական եռյակն իր մեջ ներառում է հետևյալ 3 ուղղությունները`

սվաղել ներքին խնդիրները, «дурачок» ձևանալ արտաքին հարցերում և հոգու խորքում լինել ավարտված, պրծած մարդ:

Փաստարկեմ յուրաքանչյուր բնորոշումս ասուլիսին հնչած մի քանի դրվագներով:

Տեղական «շուստրին»

1. Նիկոլն ասում է, որ մենք առավել քան վերջերս միասնական ենք, քանի որ, ըստ իրեն, ունենք ժողովրդի կողմից ընտրված իշխանություն: Եթե անգամ մի պահ ընդունենք, որ Փաշինյանը հենց այդպիսին է, ապա հօգուտ միասնականության իր արգումենտը չի դիմանում որևէ քննադատության, քանզի իրական ժողովրդավարական երկրներում էլ մարդիկ կարող են ընտրել ղեկավար, բայց միասնական չլինել, այլ լինել պառակտված, բևեռացված, տրոհված: Արդյո՞ք ընտրված չէ Մակրոնը, և արդյո՞ք Ֆրանսիան միասնական է: Արդյո՞ք ընտրված չէ Նաթանյահուն, և արդյո՞ք Իսրայելը միասնական է: Արդյո՞ք ընտրված չէ Բայդենը, և ԱՄՆ հասարակությունը միասնակա՞ն է:

2. «Ես մշտապես եղել եմ 29.800 քկմ-ի վարչապետը»,- աչքերը կլորացնելով արտաբերում է Նիկոլը՝ անգամ ջանք չներդնելով 2019-ին «Արցախը Հայաստան է, և վերջ» ալկոհոլային էքստազի մեջ իր արտանետած բլթոցն ինչ-որ բանով ծածկելու համար:

3. Ասում է, թե ինքը կապ չունի Հայաստանում առկա քաղբանտարկյալների հետ՝ այդ սրիկայության ողջ պատասխանատվությունը բարդելով փաստացի գլխավոր դատախազի, ՔԿ ղեկավարի և իրավապահ համակարգի իր մյուս խամաճիկների վրա: Իսկ կարո՞ղ է՝ այլմոլորակայինները կապ ունեն իմ` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվելու հետ:

4. Դատական համակարգի հորինված բարեփոխումները գովերգելու համար նա կրկին հղում է անում Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրներին վերաբերող ինչ-որ զեկույցի վրա, «բարեհաջող» մոռանալով նշել, որ այդ զեկույցը պատրաստվել է այդ երկրների միշարք ՀԿ-ների կողմից (դժվար չէ կռահել, թե ովքեր են ներկայացրել Հայաստանը), և անգամ այդ զեկույցով ԱլԳ 6 երկրների շարքում ընդհանուր առմամբ Հայաստանն իր «ժողովրդավարական» բարեփոխումներով զբաղեցնում է ընդամենը 4-րդ տեղը (!)` անցնելով առաջ միայն Ադրբեջանից և Բելառուսից: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են: Իհարկե, նրա շուստրիությունների շարքը կարելի էր շարունակել, բայց անցնեմ «լոխորյաններին», որոնց հիմքում դիտավորություններով կայացված մի շարք որոշումներ և քայլեր են, որ փաթեթավորվում են «խեղճ Նիկոլն ինչ անի» ձեթաթաթախ ու ճենճոտ ՀԺ-ի հերթական համարի մեջ:

Գլոբալ «լոխը»

1. «Ռազմագերիները՝ քարտեզների դիմաց» հիմար գործարքն արդարացնելու համար Նիկոլն «անկեղծանում» է, որ միջազգային հանրությունն է իրեն հորդորել փոխանցել Ադրբեջանին ականապատված տարածքների քարտեզները՝ վստահության մթնոլորտ ստեղծելու համար։ Հարկ կա՞ հիշեցնելու, որ Ալիևն արտաթորած ունի այդ վստահության մթնոլորտի մեջ, և մեր տղաները շարունակում են այդ զույգի պատանդը մնալ ադրբեջանական բանտերում։

2. Աղդամով Ստեփանակերտ ճանապարհի օգտագործման մասին եվրոբյուրոկրատներին ժամանակին չարձագանքած Փաշինյանը դեբիլիկի հայացքով պնդում է, որ դա չի արել, քանի որ դրա քննարկման մանդատը չուներ։ Իսկ Բրյուսել եռակողմերին ո՞վ էր գնացել՝ Փավստոս Բուզա՞նդը, թե՞ Ամիրդովլաթ Ամասիացին։

3. Տարածաշրջանում ժողովրդավարության Կամասուտրայի գուրուն չի կարողանում հոդաբաշխ բացատրություն տալ, թե ինչո՞ւ «քաղաքակիրթ աշխարհը» պարբերաբար շոյում է նրա դեմոկրատական էռոգեն զոնաները, բայց այդպես էլ գործուն և հստակ քայլերով միջոցներ չի ձեռնարկում այդ դեմոքրըսիի սեքս-սիմվոլին բռնաբար Ալիևից պաշտպանելու համար։ Լրիվ «Не виноватая я, он сам пришел» վիճակն է։

4. Վա՜յ, ասում է Նիկոլը, գիտե՞ք, Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մեջ միջազգային մեխանիզմներ են աշխատելու, ու դա շատ լավ է։ «Յա՜, իրո՞ք»,- նման հիմարություն լսելով կարձագանքեր դասականը։ Միջազգային դատարանի վճռից ավելի ուժեղ մեխանիզմներ են լինելո՞ւ, հա՞, որի վրա Ադրբեջանը հյութազատած ունի, աշխարհն էլ ոչ մի բնական ելուստ չի շարժում այդ որոշումը կյանքի կոչելու և արցախահայությանը փրկելու համար։

5. Խեղճ Նիկոլն ի՞նչ անի, որ Ալմաթիի հռչակագիրը դարձրել է հայ-ադրբեջանական բանակցությունների հիմնաքար, բանակցային նշաձողն այնքան է իջեցրել, որ գցել է ոտքին, Ալիևին էլ այնքան բանավոր խոստումներ է տվել, որ հիմա Իլհամը ստիպում է նրան բարաթի վրա գրել և տակը ստորագրել։

Այս թվարկումն էլ կիսատ թողնեմ և անցնեմ նրա սրիկայությունների հիշատակմանը, որոնք վկայում են իր՝ պրծած մարդ լինելու մասին։

Պրծած մարդը

1. Սրիկայություն է 2021թ. ընտրություններին խոստանալ մի բան, կառավարության ծրագրում ամրագրել մեկ այլ բան, իրականացնել լրիվ ուրիշ բան ու վենետիկյան կուրտիզանուհու անմեղ հայացքով հղում անել «ժողովրդից ստացած մանդատի» վրա։

2. Սրիկայություն է Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի բռնազավթումը բացատրել «սահմանը դելիմիտացված չէ» ալիևյան թեզով։

3. Սրիկայություն է մեյդան բերել «տարածաշրջանայնացման» կոնցեպտը որպես արտաքին քաղաքական նոր հայեցակարգ՝ շատ լավ իմանալով, որ մի կողմից՝ գլոբալ հակամարտության պարագայում նման մոտեցումներն աշխատում են միայն այն դեպքում, երբ ռեգիոնի բոլոր երկրները միևնույն գեոպոլիտիկ ազդեցության գոտում են (օրինակ, Բենիլյուքս, Բալթիկ երկրներ, Պարսից ծոցի արաբական միապետություններ), իսկ մյուս կողմից՝ ռեգիոնալիզացիան աշխատում է, քիչ թե շատ, հենց կշռով և ներուժով հավասար խաղացողների պարագայում։ Այնինչ մեր տարածաշրջանում ակնհայտ է լինելու Թուրքիայի և Իրանի գերակշռությունը, իսկ հաշվի առնելով Անկարայի հանդեպ Նիկոլի խոնավ հակումները, ակնհայտ է, որ ռեգիոնալիզացիայի անվան տակ Փաշինյանը ցանկանում է Հարավային Կովկասում վերջնականապես դուրս մղել Ռուսաստանին և այն փոխարինել Թուրքիայով։

4. Սրիկայություն է դաչաներում բամիա աճեցնելու սեփական իրավունքն ավելի ջանասիրաբար և եռանդուն պաշտպանել, քանի Արցախի կյանքի իրավունքը։

5. Սրիկայություն է քանդել Արցախը, հետո երեսով տալ, թե 150 մլրդ աննախադեպ փող ենք տվել, թող յոլա գնան։ Օսվենցիմում կամ Բուխենվալդում բազմաթիվ հրեաներ էլ ոսկե ատամներ ունեին, բայց ատամներով ծամելու բան չունեին…

6. Սրիկայություն է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, հետո լպտալ, թե Ստեփանակերտը թող ինքը որոշի, թե ինչ է ուզում։ Դրա փոխարեն՝ գոնե կարող էր ասել, որ Հայաստանը կճանաչի և կընդունի Արցախի որոշումը։

7. Սրիկայություն է ամբողջ կյանքը գործ տալով զբաղվել, երկրում խրախուսել դոնոսչիկությունը, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի, ԵԽԽՎ-ի, Եվրոպառլամենտի ամբիոններից վայրահաչել «նախկին թալանչիների» հասցեին իր գրպանային ԱԳ նախարարի շուրթերով BBC-ի եթերում վնգստալ Բաղրամյան տարվող «փողով ճամպրուկների» մասին, իսկ հետո դրա մեջ մեղադրել Արցախի և Հայաստանի պաշտպանության համար առ այսօր իրեն հասանելի բոլոր միջոցներն օգտագործող Սերժ Սարգսյանին։

Ասում են՝ ասա՝ ո՞վ է ընկերդ, ասեմ՝ ով ես դու։ Գլոբալ քաղաքականության մեջ էլ ասում են՝ ասա՝ ո՞վ է ղեկավարդ, ասեմ՝ ով ես դու՝ որպես ժողովուրդ։ Մտքովս անգամ չեմ կարող անցկացնել, որ մենք՝ որպես ազգ, այլևս պրծած «լոխեր և շուստրիներ» ենք։

Հենց այդ մասին է իմ POSTNIKOL հոդվածաշարը, որի հերթական մասը կներկայացնեմ ձեր ուշադրությանը շաբաթվա սկզբին»,- նշված է հոդվածում։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:40 Պուտինի հատուկ ներկայացուցիչը կարծում է, որ Թրամփը կչեղարկի Ռուսաաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները Այսօր, 18:23 Հունգարիայի արտգործնախարար Սիյարտոյի կազմակերպած աշխատանքային նախաճաշը (Լուսանկարներ) Այսօր, 18:10 Ալեն Սիմոնյանը, ՔՊ-ական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը առաջարկում են ՀՀ օրհներգի վերջին քառատողից հրաժարվել Այսօր, 18:02 Կանխատեսվում է, որ դարավերջին Հայաստանում ջերմաստիճանն ամռանը 6°C-ով ավելի բարձր է լինելու, քան հիմա է․ Դա կարող է հանգեցնել Սևանա լճի մետաբոլիզմի էական փոփոխության․ Նոր ուսումնասիրություն Այսօր, 17:45 Ինքնասպանության փորձ Արթիկ ՔԿՀ-ում Այսօր, 17:30 Ծեծել են էլեկտրատեխնիկայի և կահույքի վաճառքով զբաղվող ընկերության տնօրենին Այսօր, 17:16 Դավիթ Ավետիսյանին տուգանեցին՝ Փաշինյանին դավաճան անվանելու համար Այսօր, 17:00 Գերիների վերադարձի, արցախցիների իրավունքների պաշտպանության, Ադրբեջանի ցեղասպան գործողությունների դատապարտման հիմնախնդիրները պետք է բաց պահել․ Գերագույն հոգևոր խորհուրդ Այսօր, 16:45 Եվրոպական քաղաքական համայնքի 5-րդ գագաթնաժողովի մասնակիցները լուսանկարվել են Բուդապեշտում Այսօր, 16:19 Պատրաստ եմ Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակի. Լուկաշենկո Այսօր, 16:11 Ալեն Սիմոնյանն ակնկալում է առաջիկայում հանդիպել ադրբեջանցի գործընկերոջը Այսօր, 16:04 Դոնորական ձվաբջջի ձեռքբերման և փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար զոհված զինծառայողների ծնողներին աջակցություն կտրամադրվի Այսօր, 15:58 Սակագնային քվոտա կկիրառվի 2025 թ. ՀՀ ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ Այսօր, 15:45 Շառլ Միշելը կմասնակցի Բաքվում կայանալիք COP29-ին Այսօր, 15:34 ՌԴ-ի, Չինաստանի, Հս. Կորեայի և Իրանի միջև փոխգործակցության ամրապնդումը սպառնալիք է Արևմուտքի համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Այսօր, 15:26 Պատրաստ ենք. Նոայի հայտարարությունը՝ Չելսիի դեմ խաղից առաջ Այսօր, 15:21 Գերիների համար նոյեմբերի 10-ին Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում կկատարվի համահայկական աղոթք Այսօր, 15:13 «ՎՈՅԱԺ 30». 1000 ՄԲ ռոումինգում 1500 դրամով՝ արդեն անժամկետ Այսօր, 15:11 «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը կհամալրվի Այսօր, 15:07 Երիտասարդի մոտ լիցքավորված գազային ատրճանակ է հայտնաբերվել Այսօր, 15:02 Կոտայքում բախվել են «Volkswagen»-ն ու «Ford Transit»-ը. կան վիրավորներ Այսօր, 14:40 Աննա Վարդապետյանն ու ՄԱԿ-ի արհեստական բանականության կենտրոնի ղեկավարը քննարկել են համագործակցության հեռանկարները Այսօր, 14:29 «Պեստո» ռեստորանի գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ Այսօր, 14:13 «Մայրի»-ն հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար դարձել է տուն. ավելի շատ երեխաների երջանկացնելու համար կենտրոնն ունի աջակցության կարիք (Լուսանկարներ, Տեսանյութ) Այսօր, 14:01 Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափի աշխատանքը կակտիվանա Թուրքիայում կայանալիք հանդիպումից հետո. Շոյգու Այսօր, 13:57 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրին կմասնակցեն նաև 2020 թ. սեպտեմբերից հետո Հայաստան տեղափոխված անձինք Այսօր, 13:43 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Այսօր, 13:39 Ժամանակն ապացուցեց, որ Սերժ Սարգսյանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու եւ ՌԴ-ի հետ դաշնակցային կապերի խորացման որոշումներն արդարացված էին. Շարմազնով Այսօր, 13:23 Արաբկիրում մեծ տեղեկատու դաշտով վահանակները հեռացվել են Այսօր, 13:21 Իջևանում այսօր պարբերաբար գործարկվելու են բնակչության ազդարարման շչակներ Այսօր, 13:18 Արմեն Գրիգորյանը Վիլնյուսում կմասնակցի «Ժողովրդավարության ապագան» ֆորումին Այսօր, 13:16 ՀՀ-ն ադրբեջանական կողմի հետ չի խոսում Սահմանադրության փոփոխության մասին, ապառազմականացման վերաբերյալ քննարկում չկա. Վահան Կոստանյան (Տեսանյութ) Այսօր, 13:11 Լուլուն, Ալեն Սիմոնյանը տրանսպորտի թանկացումից այլևս դժգոհ չեն, որովհետև տաքուկ նստած են իրենց տեղերում և օգտվում են թանկ մեքենաներից. Մարության Այսօր, 13:04 Նոր հեծանիվներ՝ Արարատի մարզի դպրոցներին Այսօր, 13:02 Երիտասարդ կհամարվեն 13-35 տարեկանները Այսօր, 12:58 ՀՀ տարբեր ներկայացուցիչներ իրենց բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացնում են գերիների վերադարձի հարցը. ԱԳ փոխնախարար (Տեսանյութ) Այսօր, 12:54 Գալյանը համակարծիք չէ, թե Վարդապետյանը պրոֆեսիոնալների հետ չի կարողանում աշխատել Այսօր, 12:51 Թրամփը և Բայդենը դարձան այն բացառիկ նախագահները, որոնք որևէ հանդիպում, նույնիսկ հեռախոսազանգ չունեցան Նիկոլ Փաշինյանի հետ Այսօր, 12:48 Հայաստանի ռազմական ձեռքբերումներն արվում են ՀՀ պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով. Վահան Կոստանյան Այսօր, 12:44 Հայաստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ հանդիպումներն ինտենսիվացնել, որ հնարավոր լինի կարճ ժամկետում ավարտել «Խաղաղության պայմանագրի» տեքստի համաձայնեցումը. ԱԳ փոխնախարար Այսօր, 12:40 Ես ամբողջովին կիսում եմ իրական Հայաստանի հետ կապված իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը. Գալյան Այսօր, 12:32 Կանխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորված անձի կողմից թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցումը հիմնարկ Այսօր, 12:28 Սրբուհի Գալյանի պնդմամբ՝ մեր երկրում քաղբանտարկյալներ չկան Այսօր, 12:22 Եվրաքվեի 60 000 ստորագրություն փոխանցվել է ԿԸՀ-ին. ստուգումներից հետո օրինագիծը կփոխանցվի ԱԺ քննարկմանը Այսօր, 12:16 «Առավոտը ճիշտ սկսելու ձևը». Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել Այսօր, 12:13 Ես այլ պաշտոն էի զբաղեցնում, սակայն առաջարկը ստանալուց հետո տվել եմ իմ գիտակցված համաձայնությունը. Գալյանը՝ նախարարի պաշտոնը զբաղեցնելու մասին Այսօր, 12:00 Կառավարությունում շնորհավորեցին Սրբուհի Գալյանին՝ «բարդ ու կարևորագույն պաշտոնում» նշանակվելու համար Այսօր, 11:56 Կառավարությունը Մեսրոպ Մեսրոպյանին առաջադրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածու (Տեսանյութ) Այսօր, 11:43 «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը կներդրվի նաև ԱԱԾ-ում Այսօր, 11:40 Թեհրանը կողմ է հաղորդակցությունների բացմանը` հաշվի առնելով ՀՀ ինքնիշխանությունը. Դեսպան Այսօր, 11:33 Ֆինանսական կայունության առումով վերջին տարիներին զգալի բարելավել ենք համակարգի դիմադրողականությունը. ԿԲ նախագահ Այսօր, 11:25 Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին 236 միլիոն եվրո վարկ կհատկացնի. կառուցվելու է Սիսիան-Քաջարան նոր ճանապարհահատվածը Այսօր, 11:20 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան Այսօր, 11:15 ԱՄՆ-ն Հայաստանին համառորեն մղում է «ազգային ինքնասպանության». ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն Այսօր, 11:11 Ամբերդ գյուղում վրեժխնդրության շարժառիթով կատարված սպանության վերաբերյալ վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան Այսօր, 11:10 Պայմանավորվեցինք սերտ երկխոսություն պահպանել. Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Այսօր, 11:06 Տավուշում դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրենը հարվածներ է հասցրել աշակերտին. նա ձերբակալվել է Այսօր, 10:59 Միացյալ Նահանգները ՌԴ-ի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի փոխգործակցությունը վարկաբեկելու արշավ կանցկացնի Այսօր, 10:51 15 ամենաթարմ Apple սարքերը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի Mastercard Digital քարտապաններին Այսօր, 10:48 Արմավիրում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմին և նամակ՝ ուղղված մորը Այսօր, 10:40 Մասկը բացատրել է, թե ինչու Թրամփի հաղթանակը շոկ դարձավ ամերիկացիների համար Այսօր, 10:34 Ես խոսել եմ Թրամփի հետ, շնորհավորել հաղթանակի կապակցությամբ. Քամալա Հարիս Այսօր, 10:23 Շտապօգնության մեքենան բախվել է էլեկտրասյանը. վարորդը, բուժքույրը և բժշկուհին հոսպիտալացվել են Այսօր, 10:09 Հրդեհ շինությունում․ կա տուժած Այսօր, 10:05 Երևանում թալանել են ձայնագրման ստուդիա՝ տանելով մոտ 20 հազար դոլարի երաժշտական տեխնիկա Այսօր, 09:57 Թուրքիան շարունակելու է Հայաստանի դեմ շրջափակման ու թշնամական քաղաքականությունը, մինչև ՀՀ-ն Ադրբեջանի նախապայմաններով համաձայնության չգնա․Աբրահամյան Այսօր, 09:43 Ս.Մետրոփանոս, Աղեքսանդրոս և Պողոս Խոստովանող հայրապետների, սուրբ նոտարների հիշատակության օրն է Այսօր, 09:39 Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Այսօր, 09:36 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ մայրաքաղաքում ու մարզերում Այսօր, 09:08 «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը կոնկրետ ի՞նչ վտանգ է ներկայացնում, ՄԻՊ գրասենյակից չեն մանրամասնել Այսօր, 09:05 «Հրապարակ». ՔՊ-ն սկսել է գերազանցել դինաստիայով պաշտոններ զբաղեցնելու հարցում Այսօր, 09:03 «Փաստ». Հայաստանի իշխանություններն ուզո՞ւմ են հանրապետականների հետ Միացյալ Նահանգներում աշխատել Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Դատավոր Աննա Դանիբեկյանը տևական ժամանակ դիմումի վրա աշխատելուց հետո այն ուղարկում է ՄԻԵԴ Այսօր, 08:58 «Հրապարակ». Ինչու է Ալեն Սիմոնյանը գլուխ գովում, թե ընդդիմության հետ լեզու է գտնում, եթե ոչ մի ընդդիմադիր պաշտոնական այցերի չի մասնակցում Այսօր, 08:56 «Փաստ». Աշխարհում ազդեցության գոտիների նոր բաժանման արդյունքում Հարավային Կովկասն անցնելու է ՌԴ-ի հսկողության տակ Այսօր, 08:55 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը ժամանակ է ձգում՝ երկարաձգելով իր պաշտոնանկության հարցի քննարկումը Այսօր, 08:53 «Հրապարակ». Լուլուն «պերսոնա նոն գրատա» է ճանաչվել, քանի որ հանդգնել է պաշտպանել Անդրանիկ Քոչարյանին Այսօր, 08:52 «Փաստ». Արայիկ Հարությունյանի «կադրը» կդառնա ՍԱՏՄ նոր ղեկավար Այսօր, 08:51 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը մինչ օրս չի դիմել ԱԺ նախագահին, ոչ էլ զեկույցն է հրապարակված Այսօր, 08:49 «Հրապարակ». Մարդկանց ձերբակալում էին ընդամենը ահաբեկելու նպատակով, որ փողոց դուրս չգան 06/11/2024 22:34 Անոթային դեմենցիա. Առաջացման պատճառները 06/11/2024 22:17 Նեթանյահուն զանգահարել է Թրամփին 06/11/2024 21:58 Լարսում կուտակումներ են. 300-ից ավելի հայկական բեռնատար սպասում է իր հերթին 06/11/2024 21:41 Պատրաստ ենք պատասխան հարված հասցնել Իսրայելին․ Ֆադավի 06/11/2024 21:21 Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել դատավորներ նշանակելու մասին 06/11/2024 21:04 Որ հայ ծանրորդներն են մասնակցելու աշխարհի առաջնությանը 06/11/2024 20:47 Բռնցքամարտի երիտասարդական հավաքականը մեդալներ բերեց աշխարհի առաջնությունից․ Ինչպես են դիմավորել մարզիկներին ու մարզիչներին 06/11/2024 20:30 Գյումրու ավագանու ՔՊ խմբակցությունն արտահերթ նիստ է հրավիրել, սակայն քվորում չկա 06/11/2024 20:12 Քյարամյանին հրավիրելու են հարցաքննության, որ պարզեն՝ ովքեր են իրեն դիմել Աղազարյանի որդու գործով․ Armlur.am 06/11/2024 19:53 Ինչու էր խափանվել Telcell-ը 06/11/2024 19:37 Ալեն Սիմոնյանի խորհրդականն ազատվեց աշխատանքից 06/11/2024 19:20 Որոնք են էնտերովիրուսային վարակների հիմնական հարուցիչները 06/11/2024 19:03 Եվրոպական երկրները ցանկանում են ապագայում էլ Ուկրաինայի տարածքով ռուսական գազ ստանալ․ Նովակ 06/11/2024 18:45 Սահմանափակումը վերացվեց․ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կշարունակեն վարել «Իմնեմնիմի» պոդքասթը (Տեսանյութեր) 06/11/2024 18:15 Փաշինյանը կնոջ հետ մեկնեց Բուդապեշտ 06/11/2024 17:59 Միացյալ Նահանգները կարող է նպաստել, որ Ուկրաինայում հակամարտությանը վերջ տրվի․ Պեսկով 06/11/2024 17:42 Հարազատ եղբայրը դոնոր է հանդիսացել և փրկել քրոջ կյանքը 06/11/2024 17:26 ՀԱՄԱՍ-ը ԱՄՆ նոր նախագահից պահանջում է չաջակցել Իսրայելին 06/11/2024 17:09 Համոզված եմ, որ Ձեր նախագահության օրոք կշարունակենք իրագործել ռազմավարական գործընկերության մակարդակին հասնելու մեր տեսլականը․ Փաշինյանը՝ Թրամփին 06/11/2024 17:00 Վարժանք է անցկացվելու Նոյեմբերյանի Բարեկամավան բնակավայրում

Տվյալ բաժնի վերջին նյութերը