27/07/2023 09:49
«Հրապարակ». Եվրամիությունը 32 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի կառավարությանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության այսօրվա նիստում ներառված է Եվրամիությունից դրամաշնորհ ստանալու հարցին հավանություն տալու նախագիծ։ Դրամաշնորհը կազմում է 32 մլն եվրո։ Այդ գումարով Արարատի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի բոլոր և Սյունիքի մարզի 13 դպրոցներում պետք է կառուցվեն լաբորատորիաներ, խոսքն ընդհանուր 337 դպրոցի մասին է։
Նշենք, որ լաբորատորիաները կառուցվելու են բացառապես ԵՄ փողերով, և ՀՀ բյուջեից ֆինանսավորում չի նախատեսվում։ Սակայն դա չի խանգարի, որ հաջորդ մամուլի ասուլիսի ընթացքում Փաշինյանն այս օգնությունը ներկայացնի որպես կառավարության ձեռքբերում, իսկ կառուցման ընթացքում էլ մի քանի անգամ գնա մարզեր ու լաբորատորիաների ֆոնին փիառվի»։