27/07/2023 15:48
Ես շարունակում եմ պնդել և հույս հայտնել, որ ԼՂ-ի ու Ադրբեջանի միջև տեղի կունենան քննարկումներ. Մարուքյան
Դա դիվանագետի հայտարարություն չէ, խոսքը էթնիկ զտման, ցեղասպանության վտանգի, սովամահության առաջ կանգնած 100 հազարից ավելի մարդկանց մասին է, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով երեկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությանը, թե «խաղն ավարտվել է», և մեզ մնում է միայն ինտեգրվել՝ ասաց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Եթե հարյուր հազար մարդու կյանքը Ադրբեջանի համար խաղի հարց է, դա ես թողնում եմ միջազգային հանրության խղճին, թող իրենք դիտարկեն։ Ինչ վերաբերում է Հաջիևի՝ ինտեգրման մասով բարձրացրած հարցին, ապա Ադրբեջանը ունի հնարավորություն ԼՂ-ի հետ բանակցություններ սկսել և ԼՂ-ի ներկայացուցիչները կորոշեն։ Ես շարունակում եմ պնդել և հույս հայտնել, որ ԼՂ-ի ու Ադրբեջանի միջև տեղի կունենան քննարկումներ»։