27/07/2023 16:25
Մարդասիրական շարասյունը կանգնեցնելն ապացուցում է, որ Ադրբեջանը կեղտոտ խաղ էր խաղում. Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Ադրբեջանը կեղտոտ խաղ է խաղում ու ամիսներ շարունակ ստում։
«Ադրբեջանը ամիսներ շարունակ խաբում էր միջազգային հանրությանը` հավատացնելով, որ դեպի շրջափակված Լեռնային Ղարաբաղ ու Լեռնային Ղարաբաղից մարդկանց և ապրանքների մարդասիրական տեղաշարժի համար Լաչինի միջանցքը բաց է։
Միջանցքի մուտքի կետում կանգնեցնելով մարդասիրական շարասյունը և արհամարհական հայտարարությունը, թե «խաղն ավարտված է», ապացուցում է, որ Ադրբեջանը կեղտոտ խաղ էր խաղում և ստում էր»,- «Թվիթեր»-ում գրել է Սիմոնյանը։
For many months #Azerbaijan was deceiving the international community into thinking that the#LachinCorridor is open for humanitarian movement of people & goods to/from sieged #NagornoKarabakh. By stopping the humanitarian convoy at the entry point of the Corridor & its… pic.twitter.com/XUqshNu8IE
— Alen Simonyan (@alensimonyan) July 27, 2023