27/07/2023 18:40
Գուրգեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ
Արդարադատության առաջին դասի խորհրդական Գուրգեն Գառնուշի Գրիգորյանի կենսագրությունը
Ծնվել է 1983 թվականի հունվարի 01-ին, Շիրակի մարզի Ախուրյանի շրջանի Երազգավորս գյուղում:
2004թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2004-2006թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Աշխատանքային գործունեություն
2006-2007թթ. - Գյումրիի կայազորի զինվորական դատախազության քննիչ
2007-2009թթ. - ՀՀ ՊՆ 55555 զ/մ Շիրակի կայազորի քննչական բաժանմունքի քննիչ, ապա՝ ավագ քննիչ
2009-2012թթ. - ՀՀ ՊՆ 55910 զ/մ ավագ քննիչ
2012-2014թթ. - ՀՀ ՊՆ 55910 զ/մ հրամանատարի տեղակալ
2014-2015թթ. - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ
2016-2020թթ. - Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ
2020-2021թթ. - Շիրակի մարզի դատախազի տեղակալ
2021-2022թթ. - Շիրակի մարզի դատախազ
V-VII.2023թ. - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարոչության տասներորդ կայազորային քննչական բաժնի պետ
10.07.2023-26.07.2023թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է ունի երեք երեխա: