28/07/2023 18:10
Ադրբեջանում ատելության խրախուսումն ու Լեռնային Ղարաբաղի ամբողջական շրջափակումը երկարատև ազդեցություն ունեն տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս. ՀՀ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հակահայկական, հակասեմական հրապարակմանը։
«Ադրբեջանական «լրատվամիջոցների» կողմից տարածված ևս մեկ հրապարակում, որը համապատասխանում է ատելության խոսքի դասական սահմանմանը, նույնպես լի է հակահայկական քարոզչությամբ։ Ատելության նման բացահայտ խրախուսումը, որը զուգորդված է տեղում իրականացվող գործողություններով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ամբողջական շրջափակումը երկարատև ազդեցություն ունեն տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս»,- «Թվիթեր»-ում գրել է Բադալյանը։
Նա նաև կիսվել է հակասեմիթիզմի դեմ պայքարող ամերիկյան «StopAntisemitism» առաջատար կազմակերպության հրապարակմամբ: Այն անդրադարձել է Ադրբեջանում հրապարակված մի հոդվածի, որի վերնագիրն է. «Հիտլերն ավելի մարդասեր է, քան պատմության մեջ եղած ցանկացած հայ ղեկավար»:
«Stop Antisemitism-ը սարսափեց՝ տեսնելով, որ ադրբեջանական թերթը հրապարակում է դա: Ադոլֆ Հիտլերը սպանել է 6 միլիոն հրեայի և 5 միլիոն այլ ազգերի։ «Մարդասեր» բառը և նրա անունը նույն նախադասության մեջ չեն կարող կիրառվել»,- գրել է կազմակերպությունը Twitter-ում:
Yet another piece, spread by Azerbaijani “media”, falling under classic definition of hate speech, also full of anti-#Armenia|n propaganda. Such open encouragement of hatred coupled w/actions on ground, total blockade of #NagornoKarabakh has long-lasting effect in region &beyond. https://t.co/imzUNp8Ibu
— Ani Badalyan, Spokesperson of MFA of Armenia (@ArmSpoxMFA) July 28, 2023