28/07/2023 11:38
Արցախցի զինվորն Ադրբեջանի սահմանադրության ուժով կհայտնվի իր հայրենակից զինվորի դեմ դիմաց․ ինտեգրվելը միայն շաքար, լոբի բաժանելը չէ․ Դանիելյան
Ինտեգրվելը միայն շաքար, լոբի ու ալյուր բաժանելը չէ՝ ձրի պանիրն էլ գիտեք որտեղ է լինում, ֆեյսբուքյան էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։
«Ինտեգրվելու հաջորդ քայլը լինելու է առավել «քոքված» գևորկովների վերադարձը, որոնք հիմա էլ հստակ հայտ են ներկայացնում, հայկականության ամեն տարրի իսպառ ոչնչացումը, լեզուն կլինի միայն ադրբեջաներեն, ռուսերենի մասին մոռացեք, իսկ վերջում էլ կիրականանա ոմանց իղձը՝ արցախցի զինվորն Ադրբեջանի սահմանադրության ուժով կհայտնվի իր հայրենակից զինվորի դեմ դիմաց:
Ինտեգրվելու մասին տաքուկ տեղերում նստած գործիչները մտածե՞լ են սրա մասին, թե՞ մտածելու հրահանգ չունեն: Ինքս էլ հրահանգելու իրավասություն չունեմ, սակայն գոնե խնդրել կարող եմ՝ սթափվեք, վերջ տվեք պաշտոնական լրջագույն հարթակներում ձեր անհամ կատակներին և կատարյալ անհոգ կեցվածքին, ամուր կանգնեք սեփական հողի վրա: Եթե նավը խորտակվեց, ոչ ոք չի փրկվելու …», - գրել է նա։