28/07/2023 22:00
«Ուտելիք չկա, ոչ մի բան չունենք. խաղաղություն ենք ուզում, ուզում ենք, որ զենքերը վերանան». խոսում են Արցախի երեխաները (տեսանյութ)
Արցախցի 11-ամյա բլոգեր Տիգրանը, ով վերջերս տեսանյութեր է նկարում և ցույց տալիս, թե ինչով են զբաղված արցախցիները և ինչպես են ապրում նրանք շրջափակման պայմաններում, այսօր նոր տեսանյութ է ներկայացրել:
«Ուտելիք չկա, ոչ պեսոկ ունենք, ոչ մի բան չունենք: Մրգեր չկա, խնձոր չկա»,- պատմում է արցախցի երեխան:
Մյուսն էլ ասում է` ամենաշատը խնձոր է սիրում, բայց չկա, սպասում է, որ իրենց ծառը բերք տա, որ ուտի:
Արցախցի երեխաները խաղաղություն են ուզում, ուզում են, որ զենքերը վերանան:
«Շատ եմ սիրում իմ Արցախը, իմ Ասկերանը, ուզում եմ այստեղ ապրել»,- ասում է արախցի տղան: