28/07/2023 18:30
ԵԽ-ն պետք է Ադրբեջանին կոչ անի դադարեցնել հայերի նկատմամբ պետականորեն հովանավորվող ատելության խոսքը. Արման Խաչատրյան
Եվրոպայի խորհուրդը պետք է Ադրբեջանին կոչ անի վճռական միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու հայերի նկատմամբ պետականորեն հովանավորվող ատելության խոսքը, ռասայական, էթնիկ և կրոնական անհանդուրժողականությունը:
Այս մասին «Թվիթեր»-ում գրել է Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը՝ կիսվելով հակասեմիթիզմի դեմ պայքարող ամերիկյան «StopAntisemitism» առաջատար կազմակերպության հրապարակմամբ: Այն անդրադարձել է Ադրբեջանում հրապարակված մի հոդվածի, որի վերնագիրն է. «Հիտլերն ավելի մարդասեր է, քան պատմության մեջ եղած ցանկացած հայ ղեկավար»:
«Stop Antisemitism-ը սարսափեց՝ տեսնելով, որ ադրբեջանական թերթը հրապարակում է դա: Ադոլֆ Հիտլերը սպանել է 6 միլիոն հրեայի և 5 միլիոն այլ ազգերի։ «Մարդասեր» բառը և նրա անունը նույն նախադասության մեջ չեն կարող կիրառվել»,- գրել է կազմակերպությունը Twitter-ում:
This is deplorable display of hate speech, clearly racist content and praisal of Nazism.
— Arman Khachatryan (@armkhach) July 28, 2023
Council of Europe should urge Azerbaijan to take decisive measures to cease state sponsered hate speech, racial, ethnic&religious intolerance towards Armenians #ECRI @coe @Dunja_Mijatovic https://t.co/5vCF1k39hH