28/07/2023 09:56
«Հրապարակ». Գուցե Հայաստանը միայն Փաշինյանին սիրողների առաջ է բաց
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 27-29-ը սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակը պատրաստվում է Հայաստանում անցկացնել «Հայր իրավաբանների համազգային համաժողով» խորագրով միջոցառում, որին պետք է մասնակցի 200 սփյուռքահայ իրավաբան՝ շուրջ 50 երկրից է և առավելագույնը 50 իրավաբան և հյուրեր` Հայաստանից։
Վարչապետի աշխատակազմն արդեն իսկ 53 մլն 247 հազար դրամով «Աութսորս» ՍՊԸ-ից ձեռք է բերել միջոցառման կազմակերպման ծառայություններ։ Իսկ երեկ բացվեց Հայրենադարձության և ինտեգրման կոնտրոն, որի նպատակը սփյուռքահայերի գործը հեշտացնելն է, քանի որ, ինչպես Փաշինյանն ասաց, «կառավարությունն ուզում է ՀՀ վերադարձած ավելի շատ մարդկանց տեսնել»։
Սակայն հարց է ծագում, թե այդ դեպքում ինչու են առանց պատճառի որոշ սփյուռքահայերի արգելում Հայաստան գալ։ Գուցե Հայաստանը միայն Փաշինյանին սիրողների առաջ է բաց»։