28/07/2023 20:18
Թուրքիայում չի հաջողվում մարել անտառային հրդեհները
Արդեն մի քանի օր է, ինչ չի հաջողվում մարել Թուրքիայի առաջատար տուրիստական շրջաններից մեկի՝ Անթալիա նահանգի Քեմեր քաղաքին հարակից անտառային տարածքներում բռնկված հրդեհը, գրում է ermenihaber-ը։
Հրդեհաշիջման աշխատանքները կատարվում են և՛ ցամաքային, և՛ օդային ճանապարհով, բայց տարածքի զառիթափ ռելիեֆը դժվարացնում է ցամաքով տարվող աշխատանքները։ Հրդեհը մարելու համար հրշեջներն աշխատում են գիշեր-ցերեկ՝ ընդհանուր առմամբ կիրառվել է 4 ինքնաթիռ և 20 ուղղաթիռ, ինչպես նաև գիշերային տեսանելիության սարք ունեցող ուղղաթիռներ։
Դեպքի վայրում տարվող աշխատանքների մասին տեղեկաղցրել է Թուրքիայի անտառային տնտեսության գլխավոր տնօրեն Բեքիր Քարաջաբեյը։ Նա մասնավարապես հայտնել է, որ 4 օրվա ընթացքում կատարվել է 1963 թռիչք՝ 431 ժամ տևողությամբ և ծախսվել է 7230 տոննա ջուր։ Հրշեջները անդադար աշխատում են, որպեսզի կարողանան ցամաքային և օդային ճանապարհով մարել կրակը։