29/07/2023 12:45
Կառավարությունը հերքում է Սնուփ Դոգի համերգի համար 23 միլիոն դոլարի հատկացումը․ «Ազատությանը»
Կառավարությունը հերքում է, թե ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգի համար հատկացվել է 23 միլիոն դոլար։
«Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու առնչությամբ շրջանառվող լուրերը, թե այդ նպատակով Կառավարությունը հատկացրել է 23 մլն դոլար, որևէ աղերս չունեն իրականության հետ:
Համերգի առնչությամբ առաջիկայում կընդունվի կառավարության որոշում, և բոլոր մանրամասները, այդ թվում՝ դրա հնարավոր տնտեսական ազդեցության ու այլ արդյունքների վերաբերյալ կներկայացվեն հանրությանը», - «Ազատությանը» փոխանցել են կառավարությունից։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։