29/07/2023 12:10
Մենք Նիկոլ Փաշինյանը չենք, որ թույլ տանք Ադրբեջանը մեր տարածք մտնի․ Չալաբյան (Տեսանյութ)
Փաշինյանը հայտնի կեղծարար է, ասուլիսում հայտարարեց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյան։
«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ կերպ առնչություն չունի Արցախի հետ։ Արցախը Ադրբեջանի կազմում չէ՝ ո՛չ անցյալում, ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում է լինելու, որքան էլ Փաշինյանը փորձի դա անել։ Նա չի կարողանալու մղել Արցախն Արդբեջանի գիրկը, թույլ չենք տալու։ Կարիք չունենք, որ Ադրբեջանը մեր տարածքային ամբողջականությունը ճանաչի, որովհետև մեր տարածքային ամբողջականությունը ճանաչվել է ՄԱԿ-ի բոլոր երկրների կողմից, բացառությամբ՝ Ադրբեջանի և Պակիստանի։
Ոչ ոք չի վիճարկում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ ՀՀ-ն ու Ադրբեջանն ընդամենը խնդիր ունեն սահմանագծման։ Եթե Ադրբեջանը փորձելու է դա վիճարկել ռազմական ագրեսիայի միջոցով, համոզված եմ, որ այն մարդիկ, որոնք միանում են «ՀայաՔվե»-ին, վաղը կջախջախեն Ադրբեջանի ռազմական ագրեսիան և հետ կշպրտեն։ Մենք Նիկոլ Փաշինյանը չենք, որ թույլ տանք Ադրբեջանը մեր տարածք մտնի։ Երբ Փաշինյանն ասում է՝ պետք է թույլ տանք, որ Ադրբեջանը ճանաչի մեր տարածքային ամբողջականությունը, ես ասում եմ՝ մենք նման խնդիր չունենք, որովհետեւ ԼՂ-ն Ադրբեջան չէ, ԼՂ-ն միջազգային իրավունքի սուբյեկտ է, անկախ Ադրբջենի կազմում երբեք չի եղել, հիմա էլ չի լինելու։ ՀՀ-ն նման խնդիր չունի», - ասաց նա։