29/07/2023 17:46
«Հունցը տարալք, ողջ և առողջ ետ պերիք»․ արցախցիները կհավաքվեն Կարմիր խաչի արցախյան գրասենյակի դիմաց՝ պահանջելով առևանգված քաղաքացու վերադարձը
Այսօր՝ ժամը 18։00-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան գրասենյակի դիմաց տեղի կունենա հավաք՝ 68-ամյա քաղաքացուն վերադարձնելու պահանջով:
«Արցախպրեսի» փոխանցմամբ, հավաքի մասին կոչով հանդես է եկել՝ երգչուհի, հասարակական գործիչ, ակտիվիստ Լիլիթ Ավանեսյանը:
«Այսօր՝ ժամը 18։00-ին, Կարմիր խաչի գրասենյակի առաջ կազմակերպում ենք հավաք, մեր դժգոհությունն ու պահանջը ներկայացնինք միջազգային կառույցին՝ կատարել իրեն ստանձնած պարտականությունները և հետ վերադարձնել մեր 68-ամյա քաղաքացուն։
Հունցը տարալք, պարտավորվածք ողջ և առողջ ետ պերիք, ծեզ վստահալնք մեր քաղաքացուն, իսկ մեզ համար յուրաքանչյուր քաղաքացու կյանք թանկ է ամեն ինչից», - նշված է Ավանեսյանի ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից առևանգված արցախցին տեղափոխվել է անհայտ ուղղությամբ, ճակատագիրն անհայտ է։