29/07/2023 10:06
Արցախում իրավիճակն առավել ծայրահեղ է դառնում, իսկ ՀՀ իշխանության առաջնային խնդիրն անհոգ կյանքի իմիտացիա ապահովելն է․ Աբրահամյան
Արցախում յուրաքանչյուր օր իրավիճակն առավել ծայրահեղ բնույթ է ստանում ու այս ամենը խորությամբ ու ողջ ծանրությամբ կարող են զգալ միայն այն մարդիկ, ովքեր Արցախում են: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Արցախում արդեն այնպիսի խնդիրներ են առաջացել, որոնց մասին նույնիսկ դժվար է պատկերացնել, որովհետև կյանքի ապահովումը միայն հացն ու ջուրը չէ․ սկսած հոգեբանական մեծ ճնշումներից մինչև նվազագույն կենցաղային պայմանների բացակայություն:
Իսկ հայաստանյան իշխանությունն իր համար առաջնային խնդիր է դրել` նվազագույնը ֆոնային առումով անհոգ կյանքի ու դրական տրամադրությունների իմիտացիա ապահովել, ինչն էլ հնարավոր բոլոր միջոցներով փորձում է ապահովել», - գրել է նա: