29/07/2023 12:36
Իսկ եթե մինչև հոկտեմբեր Նիկոլ Փաշինյանը փաստաթուղթ ստորագրի՞
Իսկ եթե մինչև հոկտեմբեր Նիկոլ Փաշինյանը փաստաթուղթ ստորագրի՞․ «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն ասում է, որ այդ հարցը հաճախ է բարձրացվում։
Պատասխանում է․ «Մինչև վերջ չենք կարող կանխատեսել, թե ինչ է տեղի ունենալու բանակցային գործընթացում։ Բայց եթե հետևում եք գործընթացին՝ պետք է ակնհայտ դառնա, որ բանակցային փաթեթը համաձայնեցված չէ։ Դրա մասին ասում են բոլորը»։
Խնդիրը, կարծում է, այս պահին դեռևս լուծում չունի․«Պետք չէ շտապել, որ այս ընթացքում ՀՀ իշխանություններն ինչ-որ փաստաթուղթ կստորագրեն, մեր կարծիքով, չեն ստորագրի։ Բայց եթե նույնիսկ բանակցային գործընթացը արագանա, եթե հասկանանք, որ բանակցային գործընթացը գնում է հանգրվանի, որը ՀՀ-ի ու Արցախի համար կարող է ունենալ անշրջելի բացասական հետևանքներ՝ պայքարի միոջցները ևս կարող են փոխվել»։