29/07/2023 21:08
«Արցախկաթը»՝ փակման եզրին. տեսանյութ
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ապօրինի շրջափակումը լուրջ խնդիրներ է առաջացրել նաև կաթնամթերքի շուկայում: Արցախի Հանրային հեռուստաընկերության հաղորդմամբ, կաթ արտադրող ընկերություններն ահազանգում են, որ հումքի և նյութերի պակաս ունեն: Վառելիքի բացակայության պատճառով ընկերությունը չի կարողանում կաթը արտադրամաս, արտադրանքն էլ՝ խանութներ հասցնել:Օգոստոսի 1-ից կաթնամթերքը կիրացնեն միայն տեղում՝ ֆիրմային խանութում: Իսկ իրավիճակն այսպես շարունակվելու դեպքում ընկերությունը հնարավոր է լրիվությամբ դադարեցնի գործունեությունը:
Ադրբեջանական պաշարման հետևանքով «Արցախկաթ» ընկերությունը հումքի և նյութերի պակաս ունի, ինչի հետևանքով 80 տոկոսվ նվազել են արտադրական հնարավորությունները։ Տարաների սղության պատճառով ընկերությունը տեղում տարաների ընդունում է կազմակերպում։
Մանրամասն՝ Արցախի հանրային հեռուստաընկերության տեսանյութում։