29/07/2023 14:44
Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից առևանգված արցախցին տեղափոխվել է անհայտ ուղղությամբ, ճակատագիրն անհայտ է․ Արցախի ՄԻՊ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Հարազատներից, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներից կամ ռուսական խաղաղապահներից որևէ մեկը առևանգված բուժառուի մոտ չէ։ Այս պահին ճակատագիրը անհայտ է։
Դեպքի վերաբերյալ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից շարունակվում է փաստերի հավաքագրումը», - գրել է նա։