30/07/2023 19:40
Ես տեղեկություններ չունեմ. Դավիթ Բաբայանը՝ Ստեփանակերտ-Բաքու հնարավոր երկխոսության մասին
Ես տեղեկություններ չունեմ, մենք ընդհանրապես դեմ չենք հանդիպումների եթե պահպանվի համապատասխան ձեւաչափը, սակայն այդ ձեւաչափը Ադրբեջանը չի պահպանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի խորհրդական, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով այն տեղեկատվությանը, թե ԱՄՆ միջնորդությամբ եվրոպական քաղաքներից մեկում պետք է կայանա Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը:
«Ադրբեջանի պայմաններն էլ հայտնի են, այն է, որ Արցախը պետք է կապիտուլյացիայի ենթարկվի, ապամոնտաժի իր բոլոր պետական ինստիտուտները, եւ չգիտեմ ինչ դառնա Ադրբեջանի կազմում: Սա մեզ համար ընդունելի չէ: Եթե բանակցում եք իսկապես հակամարտության կարգավորման վերաբերյալ, դա այլ խնդիր է, բայց մենք ունենք իրարամերժ մոտեցումներ: Խնդիրը սա է: Եւ դժվար թե Ադրբեջանը վերանայի իր մոտեցումները, հատկապես հիմա ինչ կատարվեց այս երկու օրերին»,- ասել է նա: