30/07/2023 14:53
Առաջիկա օրերին ԱՄՆ միջնորդությամբ պետք է կայանա Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը․ Բաբաջանյան
Առաջիկա օրերին ԱՄՆ միջնորդությամբ եվրոպական քաղաքներից մեկում, հավանաբար Բուլղարիայում, պետք է կայանա Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը, ֆեյսբուքյան էջում գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։
«Նախօրեին մեր հայրենակից Վագիֆ Խաչատուրյանի առևանգումը ռուս-ադրբեջանական համատեղ օպերացիա է, որի նպատակն է երկրորդ անգամ խափանել ԱՄՆ միջնորդությամբ որևէ ուղիղ շփում, խոսակցություն, երկխոսություն Ստեփանակերտի և Բաքվի միջև:
Հույս ունեմ, որ Ստեփանակերտը հասկանում է իր քայլերի, գործողությունների ճակատագրականությունը, և այս հարցում կգործի գերագույն պատասխանատվությամբ:
Ամերիկյան միջնորդությամբ այս կարևոր հանդիպման մերժող կողմը Արցախը չպետք է լինի», - գրել է նա: